Տասներկուերորդ գիշեր ռուս.՝ Двенадцать месяцев | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և կինոկատակերգություն |
Հիմք | Տասներկուերորդ գիշեր |
Թվական | 1955 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յան Ֆրիդ |
Սցենարի հեղինակ | Յան Ֆրիդ |
Դերակատարներ | Կլարա Լուչկո, Վադիմ Մեդվեդև, Ալլա Լարիոնովա, Միխայիլ Յանշին, Գեորգի Վիցին, Վասիլի Մերկուրև, Բրունո Ֆրեյնդլիխ, Աննա Լիսյանսկայա, Սերգեյ Ֆիլիպով, Սերգեյ Լուկյանով և Ալեքսանդր Անտոնով |
Երաժշտություն | Ալեքսեյ Ժիվոտով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 86 րոպե |
«Տասներկուերորդ գիշեր» (ռուս.՝ «Двенадцатая ночь»), 1955 թվականի խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ[1], որը բեմադրել է ռեժիսոր Յան Ֆրիդը «Լենֆիլմ» կինոստուդիայում Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի հիման վրա։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1955 թվականի նոյեմբերի 21-ին՝ դառնալով Շեքսպիրի ստեղծագործության հիման վրա նկարահանված առաջին խորհրդային ֆիլմը[2]։
Ֆիլմը դարձել է 1955 թվականի վարձույթի առաջատարներից մեկը (7-րդ տեղ՝ 29,78 միլիոն հանդիսատես)[3]։
Ծովային փոթորկի ժամանակ նավը խորտակվում է, և տարերքը բաժանում է երկվորյակներ Վիոլային և Սեբաստիանին։ Աղջիկը հայտնվում է Իլլիրիա երկրում, ավելի ուշ այնտեղ է ժամանում նաև նրա եղբայրը։ Վիոլան հանդիպում է դուքս Օրսինոյին և սիրահարվում նրան. վերջինիս ավելի մոտ լինելու համար Վիոլան, տղամարդու զգեստ հագնելով, ծառայության է անցնում նրա մոտ Կեսարիո անվան տակ։ Օրսինոն, սիրահարված լինելով գեղեցկուհի Օլիվիային, «Կեսարիոյին» ուղարկում է նրա մոտ, որպեսզի իր երիտասարդ «ընկերը» Օլիվիային պատմի Օրսինոյի սիրո մասին։ Բայց Օլիվիան սիրահարվում է «Կեսարիոյին»։
Օլիվիայի տանը ապրում է մի ուրախ խումբ՝ նրա հորեղբայրը՝ սըր Թոբին, ծառաներ Մարիան և Ֆաբիանը, ծաղրածու Ֆեստեն։ Այս խումբը զվարճանում է, ինչպես կարող է։ Նրանց զոհերից մեկը տանը հյուրընկալված ասպետ Էնդրյու Էգուչիյկն է։ Չար կատակի առարկա է դառնում նաև Օլիվիայի սպասավոր ամբարտավան Մալվոլիոն։
Արդյունքում, մի շարք զավեշտական և երբեմն դրամատիկ իրավիճակներից հետո, երբ Սեբաստյանին ընդունում են Վիոլայի տեղը և հակառակը, բաժանված եղբայրն ու քույրը կրկին միասին են։ Սեբաստյանն իր երջանկությունը գտնում է Օլիվիայի հետ ամուսնության մեջ, Իսկ Օրսինոն հասկանում է, որ աղջիկը, ում հանդեպ իսկական զգացմունքներ ունի, ամենևին էլ Օլիվիան չէ, այլ Վիոլան։
1990-ական թվականներին ֆիլմը թողարկվել է «Студиа 48 часов» տեսաերիզներով։
|