Տավրուս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Տավրուս է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Դովրուզ անունով։ 2006 թվականի հուլիսի 4-ին վերանվանվել է Տավրուս։
Գտնվում է Բարգուշատի լեռների հարավ լանջին՝ Աճանան գետի հովտում, ծովի մակերևույթից մոտ 1300 մ բարձրության վրա։ Կապան քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տավրուսի մշտական բնակչությունը կազմել է 92, առկա բնակչությունը՝ 55 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջանում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], որոնք հեռացել են 1988-1989 թվականներին։ Ստորև ներկայացված է Տավրուս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
11
|
74[3]
|
303
|
144
|
268
|
216
|
330
|
344
|
105[5]
|
92[2]
|
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 139
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները