Տեկիլա (Խալիսկո)

Բնակավայր
Տեկիլա
իսպ.՝ Tequila[1]
Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ՀամայնքTequila? և Խալիսկո[2]
Հիմնադրված էապրիլի 15, 1530[3] թ.
Մակերես8 կմ²
ԲԾՄ1201 մետր
Բնակչություն31 115 մարդ (2020)[4]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ374
Փոստային դասիչ46400−46404[5]
Ավտոմոբիլային կոդ14
Պաշտոնական կայքtequilajalisco.gob.mx(իսպ.)
Տեկիլա (Խալիսկո) (Մեքսիկա)##
Տեկիլա (Խալիսկո) (Մեքսիկա)

Սանտյագո դե Տեկիլա (իսպ.՝ Santiago de Tequila. Իսպաներեն: [teˈkila] ( ), ացտ.՝ Tequillan, Tecuila "տուրք մատուցելու վայր"), քաղաք և համայնք Մեքսիկայի Խալիսկո նահանգում, մերձակա խոշոր բնակավայրից՝ նահանգի մայրաքաղաք Գվադալախարայից մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա[6]։ Քաղաքը հայտնի է հատկապես նրանով, որ այստեղ է ծնունդ առել իր անունը կրող, հանրահայտ տեկիլա խմիչքը, որը պատրաստվում է այս կողմերում տարածված կապույտ ագավա բույսից։ Այդ բույսի միջուկը շաքար է պարունակում, ինչի մասին հնուց իմացել են տեղաբնիկ հնդկացիները և դրանից ստացել ֆերմենտացված ըմպելիք։ Իսպանացի գաղութաբնակները տեղաբնիկների օրինակով ստացել են այդ ըմպելիքը, թորել և պատրաստել ներկայիս հանրահայտ խմիչքը, որի տարածվածությունն ու պատմությունը պատճառ են դարձել, որ նրա բնօրրան Տեկիլա քաղաքն ու շրջակա տարածքն ընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[7]։ Մեքսիկայի դաշնային կառավարությունը 2003 թվականին Տեկիլային շնորհել է "Pueblo Mágico" (Կախարդիչ քաղաք) պատվանունը[8]։

1983 թվականի դեկտեմբերի 31-ին հաստատվել է քաղաքի զինանշանը, որը կրում է ALMA LAETA NOBILIS լատիներեն դարձվածքը (նշանակում է «զվարթ ու ազնիվ ոգի»), քաղաքի գլխավոր եկեղեցու աշտարակի, տեկիլա թորող գործարանի ծխնելույզների, կապույտ ագավա բույսի և Տեկիլա սարի պատկերները[9]։

Ամեն տարի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 13-ը քաղաքում անց է կացվում տեկիլայի ազգային տոնախմբություն, որին մասնակցում են հարևան տարածաշրջաններից ու արտասահմանյան երկրներից ժամանած հազարավոր զբոսաշրջիկներ[10]։

Տեկիլային բնորոշ է արևադարձային սավաննաների կլիման։ Օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ, որպես կանոն, չեն լինում. տարեկան միջին ջերմաստիճանը 22,5 C է։ Չոր տարեշրջանն ընդգրկում է ձմեռն ու գարունը, անձրևայինը՝ ամառն ու աշունը։

Տեկիլա, Խալիսկոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 34.0
(93.2)
37.0
(98.6)
40.0
(104)
40.0
(104)
41.0
(105.8)
45.0
(113)
36.5
(97.7)
37.5
(99.5)
35.0
(95)
36.0
(96.8)
34.0
(93.2)
34.0
(93.2)
45.0
(113)
Միջին բարձր °C (°F) 26.9
(80.4)
28.8
(83.8)
31.6
(88.9)
33.7
(92.7)
35.0
(95)
33.9
(93)
30.5
(86.9)
30.2
(86.4)
29.9
(85.8)
29.8
(85.6)
28.8
(83.8)
27.2
(81)
30.5
(86.9)
Միջին օրական °C (°F) 18.4
(65.1)
19.7
(67.5)
21.8
(71.2)
23.9
(75)
25.8
(78.4)
26.0
(78.8)
24.1
(75.4)
23.9
(75)
23.8
(74.8)
22.8
(73)
20.8
(69.4)
18.8
(65.8)
22.5
(72.5)
Միջին ցածր °C (°F) 9.9
(49.8)
10.5
(50.9)
12.0
(53.6)
14.2
(57.6)
16.7
(62.1)
18.2
(64.8)
17.7
(63.9)
17.5
(63.5)
17.7
(63.9)
15.9
(60.6)
12.7
(54.9)
10.4
(50.7)
14.5
(58.1)
Ռեկորդային ցածր °C (°F) 1.0
(33.8)
3.0
(37.4)
4.0
(39.2)
9.0
(48.2)
9.0
(48.2)
9.0
(48.2)
12.0
(53.6)
11.0
(51.8)
11.0
(51.8)
7.0
(44.6)
6.0
(42.8)
−1.0
(30.2)
1.0
(33.8)
Տեղումներ մմ (դյույմ) 18.9
(0.744)
9.1
(0.358)
3.3
(0.13)
6.6
(0.26)
26.1
(1.028)
160.7
(6.327)
260.6
(10.26)
227.4
(8.953)
161.2
(6.346)
52.0
(2.047)
9.3
(0.366)
9.5
(0.374)
944.7
(37.193)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 1.7 0.9 0.4 0.8 1.7 10.3 17.3 16.3 12.2 4.0 1.1 1.1 67.8
աղբյուր: Servicio Meteorologico Nacional[11]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
  2. GEOnet Names Server — 2018.
  3. http://www.inafed.gob.mx/work/enciclopedia/EMM14jalisco/municipios/14094a.html
  4. Censo de Población y Vivienda 2020Instituto Nacional de Estadística y Geografía.
  5. https://micodigopostal.org/jalisco/tequila/
  6. «Volcán Tequila» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Giant panda sanctuaries and Tequila-producing area of Mexico among the eight new sites added to World Heritage List» (իսպաներեն). 2006 թ․ հուլիսի 12. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «Gobierno Municipal de Tequila 2006–2009» (իսպաներեն). Tequila, Jalisco: Municipality of Tequila. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Enciclopedia de los Municipios de Mexico – Jalisco: Tequila» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «Дар голубой агавы | Публикации | Вокруг Света». www.vokrugsveta.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  11. «NORMALES CLIMATOLÓGICAS 1951–2010» (իսպաներեն). National Meteorological Service of Mexico. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեկիլա (Խալիսկո)» հոդվածին։