Երկիր | Կանադա |
---|---|
Թվական | 1969 |
Ռեժիսոր | Բրժետիսլավ Պոյար |
Պրոդյուսեր | Ռոբերտ Վերալ |
Կինոընկերություն | Կանադայի ազգային կինոխորհուրդ |
Տևողություն | 14 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Տեսնել, թե չտեսնել» (ֆր.՝ Psychocratie), 1969 թվականին Կանադայի ազգային կինոարվեստի կառավարման համար նկարահանված կանադական կարճամետրաժ ֆիլմ։ Ռեժիսորը՝ Բրժետիսլավ Պոյար[1]։
Ուսումնասիրելով վախը, ֆիլմը պատմում է մի գիտնականի մասին, ով ստեղծում է ակնոցներ, որպեսզի կրողին թույլ տա տեսնել իրականությունը, այլ ոչ թե սուբյեկտիվ ընկալումը, ինչը վախը դարձնում է ավելի թեթև և հեշտ հաղթահարելի[2]։
«Տեսնել թե չտեսնել»—ը զվարճալի կերպով արտացոլում է ցատկելուց առաջ հետ նայելու սովորությունը։ Այն, ինչ մեզ ցույց է տալիս Պոյարը, մեզանից յուրաքանչյուրի ներսում գտնվող փոքրիկ մարդն է, զգուշավոր կերպար, որ մենք բոլորս գիտենք, ով գործում է մեզ անախորժություններից հեռու պահելու համար, բայց նաև մեզ պահում է պարտված վիճակում։ Կա՞ բուժում կյանքին իր մաքուր տեսքով դիմակայելու ցանկության բացակայության համար։ Ֆիլմը ցույց է տալիս, որ կա[3]։