Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կենտրոն

Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կենտրոն
European Space Operations Centre (ESOC)
Տեսակmission control center? և միջկառավարական կազմակերպություն
Երկիր Գերմանիա[1][2]
ՀապավումESOC և ESOC
Ստեղծման թվականսեպտեմբերի 8, 1967[3][2]
ՇտաբակայանԴարմշտադտ, Հեսսեն, Գերմանիա[4][5]
Ծառայողների թիվ266 մարդ (օգոստոս 2017)[6]
Կայքesa.int/esoc(անգլ.)

Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կենտրոն, (անգլ.՝ European Space Operations Centre, ESOC) Եվրոպական տիեզերական գործակալության (ЕSА) հետազոտական ստորաբաժանում է, որը պատասխանատու է արբանյակների և տիեզերական զոնդերի կառավարման համար։ Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կենտրոնը գտնվում է Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում։ Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերական նախագծերի մեծ մասի ղեկավարմանը զուգընթաց կենտրոնը իրականացնում է նաև Եվրոպական տիեզերական հետազոտական ESTRACK ցանցի ցամաքային կենտրոնների ղեկավարումը[7]։

Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կայանի շենքը Դարմշտադտում, 2005 թվական.

Տիեզերական արբանյակներից ստացված տվյալների մշակման անհրաժեշտությունից ելնելով ստեղծվեց հեռաչափական ESTRACK ցանցը, որն ի սկզբանե բաղկացած էր չորս կայանից, որոնք ունակ էին ազդանշաններ ստանալ տիեզերական սարքերից[8].

Սրա հետ մեկտեղ ստեղծվեց տիեզերական տվյալների հավաքագրման կենտրոնը՝ ESDAC-ը (անգլ.՝ European Space Data Acquisition Centre), որտեղ տեղի էր ունենում կայաններից ստացված տեղեկատվության մշակման և խմբագրման հիմնական գործողությունները[9]։ Հետագայում ESDAC-ը վերակազմավորվեց ESOC-ի[10]։

Առաքելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ESOC-ի XMM-Newton մոդելը

Ներկայումս ESOC-ի ակտիվ ծրագրերից են[11].

Մոլորակային և արեգակնային առաքելություններ.

  • BepiColombo
  • Mars Express
  • Solar Orbiter
  • ExoMars Trace Gas Orbiter
  • Cluster II (spacecraft)|Cluster II

Աստղագիտության և հիմնարար ֆիզիկայի առաքելություններ.

  • Gaia (spacecraft)|Gaia
  • INTEGRAL
  • XMM-Newton

Երկրի դիտորդական առաքելություններ.

  • CryoSat-2
  • Swarm (spacecraft)|Swarm
  • Sentinel-1A
  • Sentinel-1B
  • Sentinel-2A
  • Sentinel-2B
  • Sentinel-5 Precursor
  • ADM-Aeolus

Առաջիկայում նախատեսվելիք ծրագրերից են.

  • ExoMars
  • Biomass
  • EarthCare
  • Euclid (spacecraft)|Euclid
  • Jupiter Icy Moon Explorer|JUpiter ICy moons Explorer (JUICE)
  • PLATO (spacecraft)|PLATO
  • OPS-SAT
  • և այլ ծրագրեր։

ESOC-ի կողմից ղեկավարված առավել հաջողված և նշանակալից են հանդիսանում Smart-1 և Huygens probe ծրագրերը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]