Տիեզերական հարմարվողականության համախտանիշ կամ Տիեզերական հիվանդություն, վիճակ, որի մեջ, տարբեր գնահատմամբ, լինում են տիեզերագնացների մեկ երրորդից[1] մեկ երկրորդ մասը[2]՝ անկշռության վիճակին հարմարվելու ժամանակ։ Ախտանիշներով վիճակը նման է ծովախտին․ ախորժակի անկում, գլխապտույտ, գլխացավ, թքարտադրության ուժեղացում, սրտխառնոց, երբմեն պատահում է փսխում, տարածական պատրանքներ։ Այս բոլոր ազդեցություններն սովորաբար անցնում են թռիչքի 3-6-րդ օրերից հետո[1]։
Որոշ տիեզերագնացներ նմանտիպ վիճակում են լինում Երկիր վերադառնալու առաջին օրերին[1]։
Տհաճ զգացողությունները և ախտանիշները, կապված տիեզերական հարմարվողականության հետ, դասակարգվում են ըստ ծանրության։ Տիեզերագնացների 50%-ն զգում են միջին աստիճանի անհարմարություն (սրտխառնոց, գլխացավ, ապակողմնորոշում[5]), մոտ 10%-ի մոտ լինում է ծանր ռեակցիա (փսխում, այլ ախտանիշներ, որոնք մարդուն հարմարվելու ընթացքում զրկում են նորմալ աշխատելու հնարավորությունից)։
Անկշռության հանդեպ ռեակցիայի ԱՄՆ-ում գրանցված ամենածանր պատահարներից մեկը եղել է տիեզերագնաց (և ԱՄՆ սենտոր) Ջեյք Գարնի թռիչքը 1985 թվականին «Սթեյս Շաթթլ» ծրագրով։ Տիեզերագնաց-սենատորը այնքան վատ էր իրեն զգում, որ NASA-ի իր գործընկեր պրոֆեսիոնալ տիեզերագնացների (հայտնի կոմիքսում մի հումորային տեսարանից հետո) կենցաղ մտավ հարմարվելու ժամանակ վիճակի ծանրության կատակային չափման միավոր՝ մեկ գարն։ Տիեզերագնացների մեծ մասը այդ սանդղակի 0․1 գարն անհարմարավետություն են զգում[6]։
↑Quine, Tony Addicted to space: An appreciation of Anousheh Ansari, Part II(անգլ.) // Spaceflight : journal. — British Interplanetary Society (BIS), 2007. — Т. 49. — № 4. — С. 144. — ISSN0038-6340.
↑Kohl, R. L. (1983). «Sensory conflict theory of space motion sickness: An anatomical location for the neuroconflict». Aviation, Space, and Environmental Medicine. 54 (5): 464–5. PMID6870740.