Տիրամայր Մեդիչի իտալ.՝ Madonna Medici | |
---|---|
տեսակ | արձան |
քանդակագործ | Միքելանջելո |
տարի | 1521 |
բարձրություն | 226 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | քանդակագործություն |
նյութ | մարմար |
գտնվում է | New Sacristy? |
հավաքածու | Մեդիչիների ժամատուն |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
մասն է | Tomb of Lorenzo the Magnificent and Giuliano de' Medici? |
պատկերված են
| |
Madonna Medici Վիքիպահեստում |
Տիրամայր Մեդիչի (իտալ.՝ Madonna Medici, ինչպես նաև Տիրամայրը մանկան հետ), մարմարից քանդակված արձանախումբ, որը պատկերում է Մարիամ Աստվածածնին և նորածին Հիսուսին։ Քանդակը ստեղծվել է 1521-1534 թվականներին իտալացի Վերածննդի քանդակագործ Միքելանջելոյի կողմից։ Այս արձանախումբը նախատեսված էր Մեդիչիների կապելլայի համար[1]։
Տիրամայր Մեդիչին, ինչպես մտածում է Միխայիլ Լիբմանը, կարող է համարվել Աստվածամոր ամենահիասքանչ պատկերը, որը ստեղծել է Միքելանջելոն[2]։
Տիրամայրը քանդակում նստած է։ Ծնկներին պահել է նորածին մանկանը։ Աջ ձեռքը գտնվում է մեջքի մասում և բռնել է նստարանը, որի վրա Մարիամը նստած է։ Իսկ ձախ ձեռքով բռնել է երեխային, որը ամբողջությամբ շուռ է եկած դիտողից։ Նա մորը հակված փնտրում է վերջինիս կուրծքը, որպեսզի կաթ խմի։ Մանկան մարմինը քանդակված է կտրուկ շուռ եկած վիճակում։ Իսկ Մարիամը քանդակված է մի քիչ առաջ հակված։ Տիրամոր գլուխը թեքված է մի փոքր դեպի ձախ։ Նրա հայացքը ուղղված է դեպի անհայտությունը[3][4]։
Ընդհանուր առմամբ քանդակը հիշեցնում է Միքելանջելոյի կողմից ավելի վաղ արված «Մադոննան սանդուղքի մոտ» հարթաքանդակը։
Սա առաջին քանդակներից մեկն է, որը Միքելանջելոն կերտել է Մեդիչիների կապելլայի Հին խորանի համար։ Ընդհուպ մինչև 1526 թվականը արձանը պատրաստ չէր։ Իսկ արդեն 1534 թվականին քանդակագործը Ֆլորնեցիայից մեկնեց Հռոմ և էլ հետ չվերադարձավ[5]։ Քանդակի ավարտմամբ զբաղվեց Նիկոլո Տրիբոլոն։
Տիրամայր Մեդիչին դրված է պատի կենտրոնի մոտ, պատվանդանին, խորանի դիմաց։ Դեպի արձանին են նայում Լորենցո և Ջուլիանո Մեդիչիների արձանները։
Մոսկվայի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանի կրկնօրինակների բաժնում պահպանվում է Միքելանջելոյի այս հրաշալի ստեղծագործության մարմարյա կրկնօրինակը[6]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիրամայր Մեդիչի (Միքելանջելոյի քանդակ) կատեգորիայում։ |