Տեսակ | սննդամթերք |
---|---|
Առաջացման երկիր | Վրաստան |
Հիմնական | P. domestica? |
Sկլապի (վրաց.՝ ტყლაპი), տկեմալի սալորի (ալիչայի) միջուկիg չորացված խյուս։ Երբեմն անվանվում է «թթու լավաշ» և պատրաստվում է ոչ միայն տղեմալիիg, այլև gանկացած սալորիg, մամուխից, հոնից[1][2]։
Տղեմալի սալորը մարմանդ կրակի վրա եփում են մինչ այն պահը, երբ միջուկը ազատ կսկսի առանձնանալ կորիզներից և կեղևից։ Հետո զանգվածը փռում են քամիչի վրա և տրորում, ստացված խյուսն անընդհատ խառնելով հասցնում են եռման, որպեսզի խուսափեն այրումից[2]։
Սառած խյուսը 2-3 մմ հաստությամբ շերտով քսում են տախտակի կամ քաթանի վրա։ Չորացնում են արևի տակ՝ լավ օդափոխվող տեղում, 25 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանում՝ մինչ կեղևը չսկսի ազատ առանձնանալ հիմքից, այդ ժամանակ այն շրջում են և մինչև վերջ չորացնում են ևս մեկ շաբաթ։ Տկլապիի ատրաստի շերտերը շրջած են պահպանում՝ խողովակի պես փաթաթված կամ սյան պես դրված՝ այդ դեպքում դրանց վրա ցանում են ցորենի ալյուր կամ ըստ հնամենի ավանդույթի՝ փշատի ալյուր[2]։
Տկլապի պատրաստելու գործընթացում ստացված եփուկից պատրաստում են կվացարախի՝ կարմիր սալորի կոնցենտրացված հյութ[2]
Կարող է երկար ժամանակ պահպանվել։ Հետագայում՝ ըստ անհրաժեշտության, այդ շերտերից կտրում են մի կտոր, խառնում են քիչ քանակությամբ արգանակի կամ այլ հեղուկի մեջ, իսկ արդեն ստացված զանգվածն օգտագործում են պատրաստման համար։
Վրացական խոհանոցում օգտագործվում է որպես խարչոյի կարևոր բաղադրիչ, ինչպես նաև որպես աղցանների բաղադրատարր և որպես համեմունք՝ մսային ուտեստների համար։
Իր տեսքով և հատկանիշներով նման է գետնաելակից պատրաստված արտադրանքը՝ լևիշնիկը, որը պատրաստվում և կիրառվում է Միջին Պովոլժիեում, Թաթարստանում, Մորդովիայում, Մարի Էլում։