Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տոլեդո | |||||
իսպ.՝ Toledo | |||||
| |||||
Երկիր | Կոլումբիա | ||||
Համայնք | Northern Antioquia? և Անտիոքիա | ||||
Հիմնադրված է | 1757 թ. | ||||
Մակերես | 139 կմ² | ||||
ԲԾՄ | 1850±1 մետր | ||||
Բնակչություն | 6144 մարդ (2012) | ||||
Պաշտոնական կայք | toledo-antioquia.gov.co/sitio.shtml | ||||
| |||||
Տոլեդո (իսպ.՝ Toledo), քաղաք և մունիցիպալիտետ Կոլումբիայի հյուսիսում ՝ Անտիոկիա դեպարտամենտի տարածքում։ Այն Հյուսիսային Անտիոկիա ենթաշրջանի մի մասն է։
Նախքան իսպանացիների ժամանումը, մունիցիպալիտետը բնակեցված էր հնդկական Նութաբե ցեղախմբի նեկայացուցիչներով։ Բնակավայրը, որից քաղաքը հետագայում աճել է, հիմնադրվել է 1757 թվականի հունվարի 19-ին։ Տոլեդոյի մունիցիպալիտետին առանձին վարչական միավոր է հատկացվել1912 թվականին։
Քաղաքը գտնվում է դեպարտամենտի հյուսիսային մասում, Կենտրոնական Կորդիլերայի լեռնաշխարհում, դեպսրտամենտի վարչական կենտրոն Մեդելյինից մոտ 79 կմ հյուսիս-հյուսիս-արևմուտք (NNW): Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 1332 մետր է[1]։
Տոլեդոյի մունիցիպալիտետը հյուսիսում սահմանակից է Իտուանգոյի մունիցիպալիտետին, հյուսիս-արևելքում ՝ Բրիսիչոյի մունիցիպալիտետին, արևելքում ՝ Յարումալի ունիցիպալիտետին, հարավում և հարավ-արևելքին ՝ Սան Անդրես դե Քուերքիայի մունիցիպալիտետին, արևմուտքում ՝ Սաբանալարգայի ունիցիպալիտետին։ ունիցիպալիտետի տարածքը 139 կմ² է[2]։
Ըստ Կոլումբիայի վիճակագրության ազգային վարչակազմի տվյալների, քաղաքի և քաղաքապետարանի համատեղ բնակչությունը 2012 թվականին կազմել է 6,144 մարդ[3]։
2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|
5697 | 5742 | 5803 | 5866 | 5934 | 6004 | 6074 | 6144 |
2005 թվականի մարդահամարի համաձայն տղամարդիկ կազմում էին Տոլեդոյի բնակչության 51,7% -ը, կանայք ՝ համապատասխանաբար 48.3%: Ռասայականորեն, սպիտակամորթներն ու մեստիզոները կազմում էին քաղաքի բնակչության 99.3% -ը. սևամորթները, մուլաթներն ու ռայսալցիները՝ 0,7%[4]: Գրագիտության մակարդակը ողջ բնակչության համար կազմել է 80.4%:
Տոլեդոյի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսական արտադրության և հանքարդյունաբերության վրա։
Քաղաքային և քաղաքային ձեռնարկությունների ընդհանուր թվի 44.4% -ը առևտրային ձեռնարկություններ են, 44.4% -ը `սպասարկման ձեռնարկություններ, 9,3% -ը` արդյունաբերական ձեռնարկություններ, 1.9% -ը տնտեսության այլ ոլորտների ձեռնարկություններ են։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլեդո (Անտոկիա)» հոդվածին։ |
|