Գյուղ | ||
---|---|---|
Տուման | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Դոման, Դուման, Տյուման | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Տուման, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 18 կմ հարավ-արևելք, Զեռնակ լեռան հյուսիսային ստորոտում, որտեղով անցնում էր Կոփ ավան տանող ճանապարհը։
Գյուղը թուրքերի կողմից ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Գյուղը հիմնականում հայաբնակ էր։ XX դարի սկզբին ուներ 70-90 տուն բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։
Տումանն ուներ եկեղեցի։
Գյուղում գործում էր վարժարան[2]։