Ենթատեսակ | շերտավոր տորթ |
---|---|
Առաջացման երկիր | ![]() |
Տրե Մոնտի տորթը (իտալ.՝ Torta Tre Monti, հայերեն՝ Երեք լեռան տորթ), Սան Մարինոյի ավանդական տորթերից է[1]՝ պատրաստված բարակ վաֆլային շերտերից, որոնք միացված են շոկոլադե կամ պնդուկի կրեմով[2]: Վերջնական արտադրանքը պատված է շոկոլադե ֆոնդանով: Այն նման է Սան Մարինոյում տարածված այլ շերտավոր աղանդերներին, սա ներկայացնում է Սան Մարինոյի Երեք Աշտարակները[3]
1942 թվականից Սան Մարինոյում տորթը առևտրային նպատակներով արտադրվում է La Serenissima-ի կողմից: Հացաբուլկեղենի խանութն առաջարկում է և՛ լրիվ չափսի տորթ, և՛ նախուտեստի չափսի տարբերակ, ինչպես նաև սուրճով տարբերակ[4][5]։