Բնակավայր | |||
---|---|---|---|
Տրոնդես | |||
ֆր.՝ Trondes[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | canton of Toul-Nord?, Meurthe?, Մյորթ և Մոզել և arrondissement of Toul? | ||
Մակերես | 12,64 կմ² | ||
ԲԾՄ | 237 մետր, 368 մետր | ||
Բնակչություն | ▼521 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 54570[3] | ||
Երկիր | Ֆրանսիա | ||
| |||
Տրոնդես (ֆր.՝ Trondes), ֆրանսիական կոմունա՝ Գրանդ Էստ շրջանի Մյորթ և Մոզել դեպարտամենտում։
Տարածքի միջին բարձրությունը 264 մետր է, իսկ մակերեսը՝ 1245 հեկտար։ Տարածքի 48%-ը անտառներ են, 50%-ը՝ մարգագետիններ և վարելահողեր[4]։
Գտնվում է երկու հովիտների միացման վայրում։ Արևելքից սահմանափակվում է Տերրուին գետով, իսկ հյուսիսից և հարավից Ֆուգի, Լյուսիի և Լագնիի անտառներով, որոնք գտնվում են 355-ից 365 մ բարձրության վրա[5]։
Ինչպես Թուլուզի այլ շրջաններ, Տրոնդեսը եղել է կավի մշակման կենտրոն՝ հաշվի առնելով ջրի և տարբեր հումքերի առկայությունը[6]։
Տեղանունն առաջին անգամ հանդիպել է 10-րդ դարում՝ Trondolae տարբերակով, սակայն ծագումը անհասկանալի է[7]։ Հանդիպում են նաև Trondolæ, Alodium de Trondis, De Trundlis (1157), Trundles (1181), Trondeles (1180), Molendinum apud Trundes (1220), Ecclesia de Trondes (1402) տարբերակները[8]։
Տրոնդեսը գյուղական համայնք է, քանի որ այն դասվում է ցածր կամ շատ ցածր խտություն ունեցող համայնքների շարքին՝ ըստ INSEE կազմակերպության սահմանած մունիցիպալ խտության դասակարգման ցուցակի[9][10][11]։
Ինչպես ներկայացվում է եվրոպական կենսաֆիզիկական հողօգտագործման տվյալների բազայում (Corine Land Cover), այս տարածքում նշանավորվում է առավելապես գյուղատնտեսական նշանակության հողերով (49.7% 2018 թվականին ՝ 1990 թվականի 47,4% համեմատությամբ)։
2018 թվականի դրությամբ՝ հողերի տիպերի բաշխվածությունը հետևյալն է՝
Բնակչության թվի փոփոխությունները հայտնի են 1793 թվականից անցկացվող մարդահամարների միջոցով։
10․000-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների համար մարդահամարային հետազոտություններ կատարվում են հինգ տարին մեկ անգամ, իսկ միջանկյալ տարիների համար գնահատվում է ինտերպոլացիայի կամ էքստրապոլացիայի միջոցով[13]։
Այս շրջանի համար նոր համակարգով առաջին սպառիչ մարդահամարն իրականացվել է 2005 թվականին։
Տնտեսության առաջնային հատվածը, բացի գյուղատնտեսությունից և անասնաբուծությունից, ներառում է անտառտնտեսությունը և ձկնորսությունը։
Ըստ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տվյալների (2010 թվական)[14], Տրոնդե շրջանի տնտեսություն կրում է գյուղատնտեսական ուղղվածություն (նախկինում գերակշռել է հողագործությունը)։
{{cite web}}
: External link in |website=
(օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |extrait=
ignored (օգնություն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոնդես» հոդվածին։ |
|