Կոորդինատներ | ||
Ցերկնիցա (սլովեն.՝ Cerkniško jezero), լիճ է Սլովենիայում, որը գտնվում է Կարստ սարահարթի վրա, Նոտրանսկա-Կրաշկա շրջանի, Ցերկնիցա համայնքի տարածքում։ Հայտնի է իր զարկերակային ռեժիմով․ կարստային դաշտը պարբերաբար լցվում է ջրով, որը գարնանը կամ ամառվա սկզբում թափվում է կարստային ձագարափոսի միջոցով։ Լճի շրջակայքում տեղակայված են է մի քանի բնակավայրեր (հատկապես հյուսիսից և արևելքից), որոնցից ամենամեծը Ցերկնիցա քաղաքն է՝ իր 3 հազար բնակչությամբ։ Լճից մոտ 10 կմ դեպի արևմուտք գտնվում է Պոստոյնա քաղաքը, որը հայտնի է Պոստոյնսկա Յամա կարստային քարանձավով։
Լիճը լցվում է այն ժամանակ, երբ ջրամբարից և ստորգետնյա վտակներից ջուր է բարձրանում և արտահոսում դաշտում տեղակայված կարստային անցքերով։ Տեղումների և ստորերկրյա ջրերի ներհոսքի հետագա նվազումը պատճառ է հանդիսանում ջրի արտահոսքը Կարստի քարանձավներում, որոնք լի են ստալակտիտներով և ստալագմիտներով։ Տարեկան ցիկլի տարբեր ժամանակներում, կախված տարածաշրջանի եղանակից, լճի ջրավազանը կարող է գրեթե ամբողջությամբ չոր լինել կամ ամբողջությամբ լցված։ Ամռան սկզբին, որպես կանոն, ջրամբարում բաց ջուրը քիչ է։ Օգոստոսին գյուղացինները խոտի մարգագետինները հնձում են նախկին լճի հատակից և խոտը օգտագործում, որպես կեր անասունների համար։ Աշնանը դաշտը լցվում է անձրևաջրերով, հատկապես հարավ-արևմտյան կողմից, իսկ գարնանը այն համալրվում է ձյունաջրերով։ Պատմական ժամանակներում լիճը երբեք չի թափվել դաշտի հյուսիս-արևելյան մասում, որը շատ բերրի է, քան տարբերվում է կարստային սարահարթի տարածքից[1]։
Ջրի մակարդակի բարձությունը լճում փոփոխվում է 7 մ-ով (ծովի մակարդակից 546-ից 553 մ)։ Ջրի առատության դեպքում, լճի բարձրությունը 10×5 կմ է՝ 30 կմ² մակերեսով, ինչը նրան դարձնում է այս ժամանակահատվածում երկրի ամենամեծ լիճը (ամենամեծ մշտական լիճը Բոհինսկոն է)։ Լճից թափվող ջրի մի մասը դուրս է գալիս ջրի մակերես, Լյուբլյանիցա գետի ակունքի տեսքով[2]։
Ցերկնիցա լճի վրա կան եղեգների և բոշխերի մեծ թփուտներ, ինչպես նաև լայնարձակ խոնավ մարգագետիններ։ Արևելյան հատվածում առկա են ճահճի մնացորդներ։
Լճի կենդանական աշխարհի վրա մարդու ազդեցությունը մեծ չէ։ Ցերկնիցան ձկնաբուծության վայր է, բացի այդ այն համարվում է կարևոր բնակալման վայր թռչունների բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ վտանգի տակ գնտվող մարգահավի համար։ Լճի ամբողջ շրջանում արձանագրվել է 230 թռչունների տեսակ, ներառնելով սպիտակաաչք սուզաբադը և սպիտակապոչ արծիվը[3]։
Լիճը հայնտի է եղել անտիկ աշխարհում, նրա մասին գրել է հին հունական աշխարհագրագետ Ստրաբոնը։ Իր «Աշխարհագրություն» աշխատությունում (7.5) նա նշում է «Լուգեոն կոչվող մարշերը» (հուն․՝ helos Lougeon kaloumenon), որոնք նույնականացվել են որպես Ցերկնիցա լիճ[4]։
Lougeon անվանումը Ստրաբոնի հունարեն թարգմանությունն է տեղական տեղանունով, գուցե իլլիրիական ծագմամբ, որը հետագայում դարձել է լատինական` Lugeum։
Լիճը համբավ ձեռք բերեց, երբ զարկերակային մեխանիզմը առաջին անգամ նկարագրեց սլովենացի գիտնական Յանեզ Վալվասորը (1641—1693): Այս նկարագրությունը, որի համար նա ընդունվել է Լոնդոնի թագավորական ընկերություն, ընդգրկվել է նրա հիմնական աշխատության մեջ՝ «Քրայնայի դքսության փառքը» (գերմ.՝ Die Ehre deß Herzogthums Crain)[2]։
Այժմ լճի տարածքը հանրաճանաչ հանգստյան վայր է։ Կախված լճի ջրի մակարդակից՝ կարելի է զբաղվել ձկնորսությամբ, սպելեոլոգիայով, վինդսերֆինգով, լողով և սահել չմուշկներով ։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)