Գյուղ | |||
---|---|---|---|
Փարաքար | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Փարաքար (համայնք) | Փարաքար համայնք[1] | ||
Մակերես | 7.3 կմ² | ||
ԲԾՄ | 880 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 5584[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Փարաքարցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[3] | ||
Փոստային ինդեքս | 1149[4] | ||
Պաշտոնական կայք | parakar.am | ||
| |||
Փարաքար, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։
Կավահանքը անվանվել է նաև փրփրաքար, ըստ ժողովրդական ստուգաբանության այս բառի աղավաղումից էլ առաջացել է «Փարաքար» անվանումը։
Գտնվում է Երևան-Վաղարշապատ ավտոմայրուղու վրա։ Այստեղ է գտնվում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը։ Վաղարշապատ քաղաքից հեռու է 9 կմ, մարզկենտրոն Արմավիր քաղաքից՝ 35 կմ։
Համայնքը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 870 մ բարձրություն։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Պեղումների ժամանակ Փարաքար գյուղից 1,5 կմ հեռավորության հյուսիս բլրաշարի վրա հայտնաբերվել են աշտարակ-մեհյանի ավերակներ, որի մուտքի մոտ գտնվել է արամեական արձանագրության բեկորներ, որը վկայում է, որ այն կառուցել է Արտաշես I` մ.թ.ա. 189-161 թթ։ Համայնքում կառուցված է Սբ. Հարություն եկեղեցին։
Փարաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 308 | 666 | 1122 | 1158 | 1689 | 3365 | 3971 | 4773 | 5041[6] | 5584[2] |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թվականին համայնքն ունեցել է 8970 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48 %, կանայք՝ 52 %։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 22 %, աշխատունակներ՝ 67 %, հետաշխատունակներ՝ 11 %։ Գյուղն ունի 2135 առկա տնտեսություն։ Ունի դպրոցներ, գրադարաններ, մանկապարտեզ, հիվանդանոց, բուժկայան, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (115 հա), պտղատու (42 հա) և խաղողի այգիները (91 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ 14 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։ Մշակում են կերային կուլտուրաներ։ Ունի զարգացած արդյունաբերություն։ Այստեղ կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ՝ գինու և խաղողի հումքի մշակման գործարան։ Ունի նաև պլաստմասե տարրաների արտադրություն, կահույքի ֆաբրիկա, բազալտի, ավազի արդյունահանում։
Փարաքարում կան տուֆի և կավի հանքեր։
|