Փոլա Յակուբյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, լրագրող և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Parliament of Lebanon? և Member of the Parliament of Lebanon? |
![]() |
Փոլեթ Սիրագան Յակուբյան (արևմտահայերեն՝ Փոլէթ Սիրական Եագուպեան), առավել հայտնի որպես Փոլա Յակուբյան (արևմտ.՝ Փոլա Եագուպեան) (ապրիլի 4, 1976, Բեյրութ, Լիբանան; ծնվ. 1976 թվականի ապրիլի 4), ապրիլի 4, 1976, Բեյրութ, Լիբանան, լիբանանա[1]հայ քաղաքական գործիչ[1]։ Նախկինում նա հայտնի էր որպես լրագրող և հեռուստահաղորդավար[2]։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա աշխատել է մի շարք լիբանանյան և պան-արաբական միջազգային հեռուստաալիքներում` որպես հաղորդավարուհի։
2018 թվականին նա հայտարարել է 2018 թվականին Լիբանանի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածության մասին, առաջադրվելով Բեյրութի ընտրատարածքում, որպես Հայ Ուղղափառ Եկեղեցու թեկնածու[3]։ Նա պաշտոնապես հաղթող է ճանաչվել ընտրություններից հետո, որոնք տեղի են ունեցել 2018 թվականի մայիսի 6-ին[4]։ 2020 թվականի օգոստոսի 8-ին նա հրաժարական է տվել և կոչ է արել նոր կառավարություն ստեղծել 2020 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից հետո[5]։
Յակուբյանը սկսել է աշխատել 1995 թվականի հունիսին ICN-ում (Independent Communications Network)` լիբանանյան հեռուստատեսային կայանում, որը հիմնել է Հենրի Սֆեյրը։ Սֆեյրի աջակցության շնորհիվ, որը նույնպես լիցենզիա ուներ Nida' al Watan թերթի համար, այն ժամանակ 19-ամյա Յակուբյանը դարձել էր հայտնի, որը հեռարձակում էր նորություններ և հարցազրույցներ, և հաճախ հայտնվում էր կայանի լրատվական հաղորդումներում։ Ավելի ուշ նա նշանակվել է ռադիոկայանի տարածաշրջանային և միջազգային նորությունների բաժնի ղեկավար և ունեցել է Al Sulta al Raabi'a նորությունների իր սեփական ծրագիրը (արաբ․՝ السلطة الرابعة):
Որպես հումանիստ/հասարակական ակտիվիստ, որը միշտ հանդես է գալիս ոչ պակաս արտոնյալ անունից, Փոլան հաջողությամբ գործարկել է "Dafa քարոզարշավը"` Լիբանանի և Մերձավոր Արեւելքի խոշորագույն և ամենահաջողված նվիրատվությունների արշավներից մեկը երկրորդ տարին անընդմեջ։ "Դաֆա արշավը" 2015 թվականի նոյեմբերին 14 800 անապահով ընտանիք է ընդգրկել Լիբանանում, 2016 թվականի դեկտեմբերին` 43 000 ընտանիք և 2017 թվականին՝ ավելի քան 100 000 ընտանիք։
Յակուբյանը միավորել է ջանքերը հասարակական ակտիվիստների հետ և առաջադրվել է Լիբանանի խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել 2018 թվականի մայիսին։ 2018 թվականի մայիսի 7-ին նա դարձել է Լիբանանի խորհրդարանում տեղ գտած առաջին հայ կինը[6]։ 2020 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից հետո նա հրաժարական է տվել Քաթայիբ կուսակցության մյուս երկու անդամների հետ` 2020 թվականի օգոստոսի 8-ին[7]։
Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարևորը` Փոլան բնապահպանության մշտական էնտուզիաստ է, ով ակտիվորեն բարձրացնում է իրազեկությունը և մասնակցում է բնապահպանական կայունության բարձրացման միջոցառումներին։ Նա նաև գործարկել է ծրագրեր և ակտիվորեն կազմակերպել եւ մասնակցել է ծովը մաքրելու միջոցառումների, արշավների։
Փոլա Յակուբյանը ամուսնալուծված է, ունի 14-ամյա որդի` Պոլ անունով։ Նա հայկական ծագում ունի և Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու դուստրն է։
Յակուբյանը բազմաթիվ պարգեւներ է ստացել իր կարիերայի համար, իսկ 2017 թվականի օգոստոսին նա ստացել է "Officier De L'Ordre de la Couronne" (Թագի շքանշանի Սպա) ականավոր պարգևը` Բելգիայի թագավոր Ֆիլիպ Ա-ի կողմից` կատարած ամբողջ աշխատանքի համար։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)