Գյուղ | ||
---|---|---|
Քաղքիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Կախկիկ, Քաղքղիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25600 | |
|
Քաղքիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 13 կմ հարավ-արևելք, Խնուսի գետի աջակողմյան Դանիել վտակի ափին, Ղամեքա բերդ լեռան ստորոտում։
Ըստ ավանդության Քաղքիկի մոտ գտնվող Ախրչիման հովտում սպանվել է Աբելը իր եղբոր՝ Կայենի ձեռքով։ Կայենին էլ սպանվել է որսորդ Ղամեքը։ Գյուղում կա մի բլրակ, որը կոչվում է Կայենի Գերեզման։ Ըստ նույն ավանդության էլ գյուղը գտնվում է Կայենի շինած քաղաքի տեղում։ Գյուղն իրականում շրջափակվա է ահռելի քարակույտներով, իսկ մոտակայքում գտնվում է Շահվերան գյուղի և բերդի ավերակները, որոնք ըստ տեղացիների հին քաղաքի մնացորդներն են։
Եղել է Խնուսի նշանավոր գյուղերից։
Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել և կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1909 թվականին ուներ 110 տուն հայ և 15 տուն քուրդ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր։ Գյուղն ուներ ջրաղաց և ձիթհանք։
Քաղքիկն ուներ քարաշեն եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվում է Քաղքիկ գյուղի ավերակները։
Գյուղում գործում էր վարժարան[2]։