Քերի Հոսկինսը ծնվել է 1970 թվականի փետրվարի 20-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Բազմազավակ ընտանիքում նա ութ երեխաներից մեկն էր և «միակը, որ գեյմեր չէր», ինչպես ավելի ուշ խոստովանել է ինքը՝ Հոսկինսը[2]։ Քերին ունի մեկ եղբայր և վեց քույր։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումով խորթ հայրը Վիետնամի պատերազմի վետերան էր, և ընտանիքը հաճախ տեղափոխվում էր[3]։ 16 տարեկանում Քերին որպես աղջիկ-ցրիչ աշխատանք է ստացել կարտինգ-կենտրոնի ճաշարանում և շուտով ստացել է մենեջերի օգնականի պաշտոնը[2]։ Հոսկինսը« Փլեյբոյի» մոդել էր, երբ նրան առաջարկել են մասնակցել համակարգչային խաղերի մշակմանը[3]։ Առավել հայտնի է Սոնյա Բլեյդի դերով՝ բազմազան կերպարանափոխումներով՝ սկսած «Mortal Kombat 3»-ի հայտնվելով, որից հետո Հոսկինսը շրջագայել է ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ կերպավորելով Սոնյային «Mortal Kombat: Live Tour»-ում[4]։ Նա նաև հայտնվել է «Midway Games»-ի մի շարք այլ համակարգչային խաղերում, ներառյալ «Revolution X»-ը և «NBA Jam»-ը, որպես թաքնված կերպար ներկա է «NBA Showtime. NBA NBC»-ում։
Երկու տարվա ընթացքում Հոսկինսը սովորել է Թանսուդո կորեական մարտարվեստը[5], ընդորում Թոն Թոբիասը նշում էր, որ «նա իսկապես լավն է» և կարող է «տղայի պես հարվածել»[6]։ Ավելի ուշ նա աշխատել է որպես ֆիտնեսի անձնական մարզիչ, մասնակցել բարեգործական մարաթոնյան վազքի և առողջ ապրելակերպի կոչ է արել «բոլոր տեսակի դեղերի և բժիշկների փոխարեն»[7]։ 2001 թվականի վերահրատարակված հոդվածի համաձայն՝ նա վերցրել է Սքոթ Բրենսոնի՝ ամուսնու ազգանունը, որի հետ 1994 թվականին ամուսնացել է, բնակվում է Հյուսիսային Օրորում՝ Իլինոյս նահանգում, որտեղ նա մեծացնում է ուղեղային ծանր կաթվածով երկվորյակ տղաներին։ Նա ունի չորս երեխա ՝ Լիան, Սեմը, Լյուքը և Զաքարի[8]։ Նա մոդելային բիզնեսից հեռացել է 1997 թվականին՝ ամբողջությամբ ընտանիքին և երեխաների խնամքին նվիրվելու համար[9]։ Քերի Հոսկինս-Բրենսոնը, հավատարիմ մնալով ժողովրդավարական հայացքներին, 2012 թվականին առաջադրվել էր Քեյն շրջանի կառավարչական խորհրդում[10]։ 2017 թվականին նա պաշտոնապես ամուսնալուծվել է և ամուսնացել մեկի ուրիշի հետ, ներկայումս կրում է Ռիվիս ազգանունը։
Քերին փորձում է 155 գալոն տարողությամբ ջրամբարում բուծել վայրի ծովային կենդանիների[2]։ Նրա պապը պրոֆեսիոնալ նկարիչ էր, մայրը նույնպես նկարում էր, իսկ ինքը՝ Քերին, սկսել է նկարել 2012 թվականին[3]։ Հարցազրույցում, որը տվել է Հոսկինսը երկու տարի անց, նա ասել է, որ «նա մի փոքր սովորել է ավագ դպրոցում, չնայած՝ ավելի քան 20 տարի վրձին չի վերցրել ձեռքը»[2]։
↑Dan Chanzit. (2001 թ․ հունվարի 19). «Fighting for her sons» (անգլերեն). The Branson Project. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.