Քլոթիլդ Արմանդ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Save Romania Union? |
---|---|
Կրթություն՝ | Փարիզա Կենտրոնական դպրոց և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | իրավապահ, մենեջեր, քաղաքական գործիչ և գործարար |
Ծննդյան օր | հունիսի 28, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Պուանտ ա Պիտր[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ամուսին | Sergiu Moroianu? |
Կայք՝ | clotildearmand.ro |
Քլոթիլդ Մարի Բրիջիթ Արմանդ (հունիսի 28, 1973, Պուանտ ա Պիտր[1]), Ֆրանսիայում ծնված ռումինացի քաղաքական գործիչ և գործարար կին, որը 2020 թվականից զբաղեցնում է Բուխարեստի 1-ին Սեկտորի քաղաքապետի պաշտոնը։
2016 թվականին Ռումինիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Արմանդը նախ առաջադրվել է Բուխարեստի 1-ին Սեկտորի ղեկավարի պաշտոնին՝ «Save Bucharest Union» (USB) տեղական կուսակցության անունից, որը հիմնադրվել է Արմանդի կողմից 2015 թվականին։ 2019-2020 թվականներին նա եղել է Եվրախորհրդարանի անդամ։
Քլոթիլդ Մարի Բրիջիթ Արմանդը[2] ծնվել է Ֆրանսիայի Պուանտ ա Պիտր քաղաքում, որտեղ նրա հայրը այլընտրանքային զինվորական ծառայությունում աշխատում էր որպես մաթեմատիկայի ուսուցիչ[3]։ Նրա ընտանիքը Վիշիից էր[4],: Այստեղ Արմանդը հաճախել է տարրական և միջնակարգ դպրոց։ Սովորել է «École Centrale Paris»-ում, այնուհետև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Այստեղ նա ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ռումինիայում մաթեմատիկայի գիտաշխատող Սերջիու Մորոյանուի[3] հետ[5]։ 1997 թվականին նա ամուսնացել է Մորոյանուի հետ, իսկ 1999 թվականին՝ տեղափոխվել Բուխարեստ[6]։ Հետագայում նա մի քանի տարի ապրել է Ֆրանսիայում և Գերմանիայում, իսկ 2003 թվականին կրկին հաստատվել է Բուխարեստում[2]։
2002 թվականին Արմանդը աշխատել է Ֆրանսիայի և Գերմանիայի Airbus եվրոպական ընկերությունում` ղեկավարելով A380[5] նախագծի կառավարման թիմի մի մասը[3]։ 2005 թվականին նա դարձել է Distrigaz Sud-ի ՏՏ ոլորտի տնօրեն, GDF Suez-ի ռումինական մասնաճյուղի ՏՏ տնօրեն, այնուհետև տեղափոխվել է Փարիզ` աշխատելով որպես GDF Suez Europe-ի տնօրեն[3]։ 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Արմանդը ղեկավարել է ֆրանսիական Egis ինժեներական ընկերության Ռումինիայի և Բուլղարիայի մասնաճյուղերը[5]։
Արմանդը Ռումինիայի քաղաքացիություն է ձեռք բերել 2015 թվականին[7]։
Արմանդի ամուսնու ընկերը՝ քաղաքական ակտիվիստ Նիկուսոր Դենը, հիմնադրեց նոր կուսակցություն, որը կոչվում է «Փրկիր Բուխարեստի միությունը»[7]։ Կուսակցությունն ընտրեց Արմանդին որպես Բուխարեստի 1-ին Սեկտորի քաղաքապետի թեկնածու և սկսեց կազմակերպել իր քարոզարշավը վերջնաժամկետից վեց շաբաթ առաջ[7]։ Նրա քարոզարշավը հիմնված էր հակակոռուպցիոն և հակաքաղաքական հայացքների վրա և պնդում էր, որ «քաղաքական դասը բաժանվել է ժողովրդի իրական կամքից»[7]։
Արմանդը խոստացավ ավելի լավ կառավարել հանրային ծառայությունները[8]` հետևելով Փարիզի քաղաքաշինական մոդելին (մեքենայակենտրոն մոդելը փոխարինելով հասարակական տրանսպորտի մոդելով) և կառուցելով զբոսավայր՝ հյուսիսային մասում գտնվող լճերի շրջակայքում[9]։
Չնայած ընտրատեղամասից հեռացողներն ասում էին, որ Արմանդին են ընտրել, բայց վերջնական արդյունքները ցույց տվեցին, որ նա զիջում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածուին` Դեն Թուդորաչեին, որը հավաքել էր 23,220 ձայն (31,07%), իսկ Արմանդը՝ 21,504 (28,77%)[10][11]:
SBU-ի նախագահ Նիկուսոր Դենը նշել է որոշ վիճակագրական անհամապատասխանություններ ընտրության վերաբերյալ։ Այն տեղամասերում, որտեղ կուսակցության կողմից հսկիչներ կային, Արմանդը հաղթեց սակավ առավելությամբ, մինչդեռ այն տեղամասերում, որտեղ հսկիներ չկային, Արմանդը պարտվեց[12]։ Բացի այդ, չեղյալ հայտարարված ձայների քանակն էապես ավելի մեծ էր այդ տեղամասերում, և առկա էին անհամապատասխանություններ յուրաքանչյուր տեղամասին տրված և վերադարձված քվեաթերթիկների քանակի միջև[13]։ Ընտրական բյուրոյի անդամներից մեկը մամուլին ասել է, որ անհամապատասխանությունների պատճառն այն է, որ ընտրատեղամասերի նախագահները «ապուշներ» էին, ովքեր սխալ էին լրացնում քվեաթերթիկները[14]։
Չնայած Արմանդը ոչ ոքի չմեղադրեց ընտրակեղծիքների մեջ, նա խնդրեց վերահաշվարկել ընտրության արդյունքները 18 տեղամասերում[15]։ 1-ին Սեկտորի ընտրական բյուրոն մերժեց վերահաշվարկը՝ պատճառաբանելով, որ նրա կուսակցության «աշխատասիրության պակասը» (բոլոր տեղամասերում չներկայանալու համար) ընտրական բյուրոյի մեղքը չէ[16]։ Արմանդի շուրջ 500 կողմնակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել Համալսարանի հրապարակում` պահանջելով վերահաշվարկ[17]։
Արմանդը նաև ուղարկել էր հակասահմանադրականության առարկություն՝ պնդելով, որ քվեարկության համակարգը թերի է, քանի որ այստեղ նա ընտրվել է ընտրողների միայն 10%-ի կողմից[18]։ Առարկությունն ընդունվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան[19][20]։
2019 թվականի եվրոպական ընտրություններում Արմանդը USR-PLUS ցուցակում չորրորդն էր (ընդ որում` առաջին կինը) և նա դարձավ պառլամենտի անդամ[21] : USR-PLUS ցուցակում ընտրված ութ պատգամավորներից միայն երկուսն էին կանայք։ Նա աշխատել է բյուջեների կոմիտեում։
Հանձնաժողովների անդամ լինելուց զատ Արմանդը «Եվրախորհրդարանականները ընդդեմ քաղցկեղի» խմբի անդամ էր[22]։
2016 թվականին քաղաքականություն մտնելուց անմիջապես հետո Արմանդը մեղադրվեց, քանի որ նա, լինելով Egis Romania-ի տնօրեն, մայրուղու կառուցման պայմանագրում, որը կնքվել էր ռումինական CNAIR պետական ընկերության և Bechtel Corporation-ի միջև, ունի իր անձնական շահերը։ Արմանդը ժխտում է Բեխթելյան գործին իր մասնակցությունը[23]։ Նա պատասխանել է, որ Egis-ում սկսել է աշխատել միայն 2013 թվականի սեպտեմբերին, Բեխթելի հետ CNAIR-ի պայմանագրի ժամկետի ավարտից (2013 թվականի մարտին) ամիսներ անց[24][25]։ Չնայած իր բացատրություններին, որոշ լրատվամիջոցների տարածքում Արմանդը հաճախ նշվում է որպես «Բեխթելից 50 միլիոն դոլար է կանխիկացրած» կին[26]։ Նրան մեղադրողների թվում է Ռումինիայի նախկին պատգամավոր Սեբաստիան Գիտան[27], որը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ՝ կոռուպցիայի մեղադրանքով[28]։
Արմանդը պնդում է, որ Ռումինիան կարիք ունի քաղաքական դասի փոփոխության[29]։ Նա բաց նամակ է գրել նախագահ Կլաուս Յոհաննեսին, որում խնդրել է Ռումինիայի երկու հիմնական կուսակցություններին (Սոցիա-դեմոկրատական և Ազգային ազատական, երկուսն էլ արմատներ ունեն Ազգային փրկության ճակատի մեջ) ներողություն խնդրել 1990 թվականի հունիսի Միներիադին իրենց մասնակցության համար և հասարակական կյանքից հեռացնել նախկին նախագահ Իոն Իլիեսկուին և նախկին վարչապետ Պետեր Ռոմանին[30]։
Արմանդն ասում է, որ ինքը չի հավատում ձախ-աջ քաղաքականության պարադիգմին՝ պնդելով, որ Ռումինիայում կոռուպցիայի պատճառով վատնված փողերը շատ ավելին են, քան ձախակողմյան և աջակողմյան քաղաքականությունների ստանդարտ տարբերությունները[31]։ Այնուամենայնիվ, նա Ֆրանսիայի քաղաքականության մեջ իրեն համարում է մի մարդ, որը, բնականաբար, աջակողմյան է։ Ասում է նաև, որ Ռումինիան ներկայումս ունի շատ բնակիչներ, ովքեր պետության օգնության կարիքն ունեն, և որ այդ մարդիկ, ովքեր չեն հարմարվել փոփոխություններին և այլևս օգտակար չեն հասարակությանը, պետք է նորից ինտեգրվեն[32]։
Ընտրություն | Անդամակցություն | Հիմնական փուլ | ||
---|---|---|---|---|
Քվեներ | Տոկոսներով | Դիրքորոշում | ||
2016 | Save Bucharest Union | 21,504 | 28.77 | 2-րդ |
2020 | 2020 USR-PLUS Alliance (աջակցվում է Ռումինիայի ազգային լիբերալ կուսակցության կողմից) | 36,455 | 40.95 | 1-ին |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոթիլդ Արմանդ» հոդվածին։ |
|