Քնկոտ Ջո (նաև՝ Քնած Ջո[1], Ճլորած Ջո[2], անգլ.՝ Sleepy Joe), ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիրավորական անվանումը[3][2], որի հեղինակը[4] և կիրառողը[5] ԱՄՆ մեկ այլ նախագահ Դոնալդ Թրամփն է[6][7]։ Դարձել է համացանցային մեմ։ Ի հայտ է եկել մի քանի մեդիամեմերի հրապարակումից հետո, որտեղ Բայդենը, ինչպես ոմանք պնդում են, քնել է հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ[8]։ Մականունն ակնարկում է Բայդենի՝ իբր ֆիզիկական և մտավոր որոշ անկարողությունների հանգամանքը, ինչն անհամատեղելի է նախագահի պարտականությունների կատարման հետ[9]։
2019 թվականի ապրիլի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըթվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր արել. «Բարի գալուստ մրցավազք, Քնկոտ Ջո»։ Դրան ի պատասխան Բայդենը Թրամփին «ծաղրածու» անվանեց[10]։
2020 թվականի նախագահական մրցավազքի[11], ներառյալ եզրափակիչ նախընտրական բանավեճի ժամանակ[12], Թրամփն ընդհանուր առմամբ մի քանի անգամ ծաղրել է իր մրցակից Ջո Բայդենին[13]՝ նրան անվանելով «Քնկոտ Ջո»[14]։ Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 2-ին Վիսկոնսինում իր նախընտրական ելույթներից մեկի ժամանակ Թրամփն իր մրցակից Ջո Բայդենին դարձյալ անվանել է «Քնկոտ Ջո», «Քնկոտ Բայդեն»՝ փորձելով ի ցույց դնել, իբր, Բայդենի մոտ քաղաքական լիդերի հատկանիշների բացակայությունը[15]։
2020 թվականի հունիսին տարածվեց հաղորդագրություն այն մասին, որ Թրամփը վերջերս իր խորհրդականներին հարցրել է, թե արդյոք պետք է շարունակել Բայդենին նման կերպ անվանել, թե անհրաժեշտ է մտածել մեկ այլ անուն, օրինակ՝ «Ճահճային Ջո» (անգլ.՝ Swampy Joe) կամ «Սողացող Ջո» (անգլ.՝ Creepy Joe)։ Նշվում էր, որ Թրամփը վստահ չէր, որ «Քնկոտ Ջոն» խիստ «վտանգավոր է», իսկ նրա որոշ խորհրդականներ կիսում էին նրա կարծիքն ու կոչ անում դադարեցնել այդ մականվան կիրառումը։ Իր թվիթերյան գրառումներից մեկում Թրամփը Բայդենին դիվայնացնելու համար կիրառել է ևս մեկ տարբերակ. «Կոռումպացված Ջո» (անգլ.՝ Corrupt Joe)[16][17]։
Քասիմի համալսարանի դոցենտ Գիբրիլ Սադեք Ալաղբարին նշում է, որ Թրամփը դիմում էր անձնական դիֆամացիայի (զրպարտանք)՝ թվիթերյան իր գրառումներում Ջո Բայդենին անվանելով «Քնկոտ Ջո»։ Թրամփը զրպարտում էր Բայդենին՝ նշելով, որ նա «քաղաքականության մեջ է 40 տարի և ոչինչ չի արել», բնորոշում Բայդենին որպես «քաղաքական թույլիկ» և պնդում, որ ինքը՝ Թրամփը 3,5 տարվա ընթացքում սևամորթ բնակչության համար արել է ավելին, քան ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենը 43 տարվա ընթացքում։ Ուժեղացնելով իր պատերազմը «ծայրահեղ ձախ դեմոկրատների» դեմ՝ Թրամփը բռնեց վերջիններիս «պաշտպանենք ոստիկանությանը» ծեծված կարգախոսը ու միտումնավոր դա վերագրեց Ջո Բայդենին[18]։ Նա նաև հայտարարեց, որ Բայդենը «չգիտի, թե ուր և ինչ է անում», «նա քնում է»[19] և որ Բայդենը անցկացրել է հանրահավաք, որին «փաստացի ոչ ոք չի մասնակցել»[20]։
Google Trends-ի տվյալներով՝ «Քնկոտ Ջո» մականունը 2020-2021 թվականներին մեծ հեղինակություն է ունեցել[21]։
«Քնկոտ Ջո» մականունը մարդուն բնորոշող վիրավորական տերմին է[22]։ Այն Թրամփի կողմից կիրառվում է «Բայդենի դեմ անտագոնիզմի քաղաքական սահմաններ» ստեղծելու համար[23]։ «Քնկոտ» ածականը նաև ցույց է տալիս «Ջո Բայդեն» գոյականը քաղաքական, այլ ոչ թե իմաստային կամ պրագմատիկ ձևով փոփոխելու նույն գործընթացը: «Քնկոտ Ջո Բայդեն» բառակապակցությունը հղում չէ այն փաստին, թե Ջո Բայդենը քնի պակաս ունի, սակայն դա անտագոնիզմի հենց հիմնական կառուցվածքն է։ Բառակապակցությունը նշանակում է, որ «Ջո Բայդենը արժանի չէ լինել ԱՄՆ նախագահ»[23]։ Քաղաքական և անտագոնիստական իմաստի կառուցման այս ձևը ընդհանուր է Թրամփի քաղաքական դիսկուրսում անտագոնիզմների տարբեր կառուցվածքների համար։ Իր անտագոնիստական դիսկուրսում Թրամփը ցույց է տալիս կոգնիտիվ վերահսկողության գործընթացը[24]։
Հավանաբար Թրամփն այդ մականունը կիրառել է այն պատճառով, որ այդ պահին Բայդենը շատ ծեր էր (բանավեճի ժամանակ 77 տարեկան)[25] կամ էլ այն պատճառով, որ կարծում էր, որ Բայդենը դանդաղկոտ է և «մտավոր հետամնաց, անգործունակ»[26] կամ էլ ելույթների ժամանակ չի կարողանում կառավարել քնելու իր ցանկությունը[27]։ Մականունը կարող է ցույց տալ անձի դանդաղկոտությունը կամ մտավոր արգելակումը, արագ մտածելու և գործելու նրա անկարողությունը[28]։
«Քնկոտ Ջոն» կարող է նաև հղում լինել համանուն երգին, որտեղ հերոսին նրբորեն կշտամբում են իր ծուլության համար[29]։ Այն կարող է դասակարգվել որպես հարձակում անհատի վրա։ Թրամփը, հավանաբար, փորձում էր թուլացնել Ջո Բայդենի բնավորությունը՝ խոսքի արատի պատճառով նրան զրկելով նորմալ խոսելու ունակությունից։ Դա ավելի շատ հուզական կոչ էր, քան կերպարին ուղղված կոչ, քանի որ Թրամփի նպատակը կարող էր լինել հումորային մթնոլորտի ստեղծումը[30]։
Վիրջինիա Հեֆերնանը Los Angeles Times-ի իր սյունակում Բայդենի մասին հետևյալ գրառումն է արել. «Ինչու քնկոտ Ջո Բայդենը հենց նա է, ում ցանկանում են ընտրողները»։ Հոդվածի վերջում նա գրել է. «Իսկ քնկոտ Ջոն պարզապես գիշերային հեքիաթների և օրորոցային երգերի տղան է»[31]։
Թիլբուրգի համալսարանի դոցենտ Իկո Մելին նշում է, որ Թրամփի կողմից ստեղծված «Քնկոտ Ջոյի» կերպարը Բայդենին ներկայացնում է որպես ամերիկյան ժողովրդի համար վտանգավոր թշնամի և որ «Քնկոտ Ջոն» իր թուլության պատճառով հիմա համարվում է խիստ վտանգավոր մարդ[32]։
2020 թվականի հուլիսին The Boston Globe-ից Ջեյմս Փիդնելը «Քնկոտ Ջո» մականունն անվանել է «ոչ արդյունավետ», քանի որ «Բայդենը համազգային հարցումների ժամանակ հավաքում է երկնիշ ցուցանիշներ և հաղթում վեց կարևոր տատանվող նահանգներում, ինչը հեշտությամբ Բայդենին կդարձնի հաջորդ նախագահը»։ Նա նաև ընդգծում է, որ «քնկոտ» եզրույթը «քիչ բան է նշանակում» և որ իրականում Sleepy Eyes Chuck Todd մականունը կարող է ունենալ մեծ նշանակություն, որովհետև հեռուստատեսությունում «շատ կարևոր է էներգետիկ լինելը»[33]։
Հետազոտող Թայլեր Ջոնսոնը 2020 թվականին Հանրապետական կուսակցության ազգային համագումարից հետո 48 ժամվա ընթացքում հարցում է իրականացրել 674 մասնակիցների շրջանում։ Նա հույս ուներ պարզել, թե արդյոք համագումարի մասնակիցները տեղյակ են Թրամփի ռազմավարություններ մասին։ Մասնակիցները պատահականության սկզբունքով բաժանվել էին կամ հսկողական, կամ էլ փորձարարական խմբերի մեջ։ Հսկողական խմբի մասնակիցները սկզբում պատասխանում էին Բայդենի մասին հարցերին, այն դեպքում, երբ փորձարարական խումբն առաջին անգամ ծանոթանում էր այն նյութերի հետ, որոնք վերաբերում էին Բայդենին Թրամփի կողմից մականուն դնելու փորձերի հետ։ Բոլոր մասնակիցներին խնդրում էին հիշել մականուններ, որոնք Թրամփը նախկինում տվել էր իր քաղաքական մրցակիցներին։
Արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների միայն 37%-ն էին հստակ հիշում ինչ-որ մականուն, որը Թրամփը տվել Բայդենին՝ իր նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում։ Այն մասնակիցները, որոնք նշել էին, որ հետաքրքրված են քաղաքականությամբ կամ քվեարկել են փրայմերիզի ժամանակ, մեծ հավանականությամբ հիշել էին մականունը։ Բացի այդ, հարցման կազմակերպիչները «Քնկոտ Ջո» մականվան արդյունավետությունը գնահատում էին՝ մասնակիցներին հարցնելով, թե որքանով են համաձայն դրա հետ: Ամենատարածված պատասխանը «բացարձակ լավ չէ»-ն էր, իսկ այն մասնակիցները, որոնք պատասխանել էին «շատ լավ» կամ «արտակարգ լավ», այն մարդիկ էին, որոնք նշել էին, որ հանրապետական են ու հավանություն են տալիս նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը։ Մասնակիցների 53%-ը կարծում էին, որ «Քնկոտ Ջո» մականունը բացասական է։ Դա մասնակիցների կեսից ավելին էր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մականունը, հավանաբար, այդքան էլ բացասական չի ընկալվել, որքան փորձում էր դա անել Թրամփը։ Այդպիսով, Թայլեր Ջոնսոնը եկել է այն եզրակացության, որ Դոնալդ Թրամփի հեղինակած «Քնկոտ Ջո» մականունն արդյունավետ է եղել միայն Թրամփի աջակիցների շրջանում[34]։
↑Sarah Halifa-Legrand (2022-09-08). «Le réveil de «Sleepy Joe» Biden: «Il avait en fait une longueur d'avance»». L’Obs (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-03-ին. Վերցված է 2022-10-03-ին. «Dans la torpeur de l'été, «Sleepy Joe» («Joe l'endormi»), comme Donald Trump surnomme avec mépris son successeur, s'est soudain réveillé» {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Rini Anggraini, Sawirman Sawirman, Rina MarnitaThe Structures of Trump’s Political Discourse(անգլ.) // Indonesian Journal of Language Teaching and Linguistics. — 2020. — Vol. 6 (1). — С. 55—72.