Տեսակ | կերակուր |
---|---|
Ենթատեսակ | սենդվիչ |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Corn dogs Վիքիպահեստում |
Քոռն դոգ (անգլ.՝ corn dog — բառացիորեն՝ «եգիպտացորենային շուն»), նրբերշիկ, որը ծածկվում է եգիպտացորենի խմորի հաստ շերտով և տապակվում է յուղի մեջ։ Քոռն դոգը հոթ դոգի և խմորի մեջ թխված նրբերշիկի նմանօրինակն է։ Հիմնականում մատուցվում է փայտիկի վրա, սակայն որոշ վաղ տարբերակները չունեին փայտիկ։
Քոռն դոգի ճշգրիտ ծագման վերաբերյալ կան որոշակի տարաձայնություններ․ ինչ-որ առումով քոռն դոգն առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ում 1920-ական թվականներին և ազգային մակարդակով ժողովրդայնացվել է 1940 թվականին։ ԱՄՆ-ի արտոնագիրը, որն ուղարկվել է 1927 թվականին և հաստատվել 1929 թվականին, որը պաշտպանում է քոռն դոգի պատրաստման գործընթացը, քոռն դոգը բնութագրում էր որպես փայտիկի վրա տապակած ուտեստ[1]։ «300 տարվա խոհանոցային հավաքածուներ» գրքում հեղինակ Լինդա Ֆրանկլին Քեմփբելը պնդում է, որ քոռն դոգի առաջին սարքը (Krusty Korn Dog baker) հայտնվել է 1929 թվականին հյուրանոցային և ռեստորանային սննդի կատալոգում։ Քոռն դոգը թխվում էր եգիպտացորենի խմորի մեջ և պատրաստելիս նման էր հասկերի[2]։
The New York Times թերթի հոդվածը, որում հիշատակվում է «քոռն դոգը», գրվել է դեռևս 1947 թվականին[3]։ Քոռն դոգի ընթացիկ մատակարարներից շատերը հավակնում են նրան, որ հենց իրենք են ստեղծել և/կամ տարածել քոռն դոգը։
Քոռն դոգերը հաճախ ներկայանում են որպես «արագ սնունդ» կամ «ֆասթ-ֆուդ»։ Որոշ արտադրողներ կամ ռեստորաններ տապակում են քոռն դոգը ուղղակիորեն մատուցումից առաջ[4]։ Քոռն դոգները վաճառվում են Հյուսիսային Ամերիկայի գրեթե յուրաքանչյուր սուպերմարկետում որպես սառեցված սնունդ, որը պետք է միայն տաքացնել։ Քոռն դոգի որոշ ներկրողներ վաճառում են պատրաստի սառեցված քոռն դոգը, որոնք կարելի է նախապես հալեցնել և տապակել մինչև քոռն դոգը ստանա շագանակագույն երանգ։ Պատրաստի սառեցված քոռն դոգերը կարելի է նաև տաքացնել միկրոալիքային վառարանում, սակայն այդ դեպքում քոռն դոգի եգիպտացորենային կեղևը գեղեցիկ չի լինի[5][6][7]։ Քոռն դոգը կարելի է ուտել առանց որևէ բանի կամ սոուսներով, օրինակ՝ կետչուպով, մանանեխով և մայոնեզով։
Որպես նախաճաշ՝ տապակած նրբերշիկը փաթաթում են նրբաբլիթով։
Արգենտինայում դրանք անվանում են Panchukers և վաճառվում են հիմնականում կայարանների մոտ, նաև բավականաչափ հայտնի են երկրի կենտրոնական մասում։ Նրանք հաճախ վաճառվում են փողոցներում և կարող են պարունակել պանիր։ Մատուցվում են սոուսների մեծ քանակությամբ։
Ավստրալիայում քոռն դոգերը հայտնի են որպես Dagwood Dog, Pluto Pup կամ Dippy Dog՝ կախված տարածաշրջանից։
Ամերիկացիները նշում են Քոռն դոգի ազգային օրը ամեն տարի մարտի առաջին շաբաթ օրը։