Քույրությունը հավերժ է անգլ.՝ Sisterhood is Forever | |
---|---|
Հեղինակ | Ռոբին Մորգան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | Ֆեմինիզմի երկրորդ ալիքը |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նախորդ | Քույրություն համաշխարհային է |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Simon & Schuster |
Հրատարակման տարեթիվ | 2003 |
ԳՄՍՀ | 0-7434-6627-6 |
OCLC | 51854519 |
Քույրությունը հավերժ է. Կանանց անթոլոգիան նոր հազարամյակի համար 2003 թվականի ֆեմինիստական գրվածքների անթոլոգիա` խմբագրված Ռոբին Մորգանի կողմից։ Ավելի քան հիսուն կին վաթսուն բնօրինակ էսսեներ են գրել գրքի համար[1][2]։ Այն հանդիսացել է «Քույրությունը համաշխարհային է. Կանանց միջազգային շարժման անթոլոգիա» (1984) գրքի հաջորդական անթոլոգիան, որն էլ իր հերթին հանդիսացել է «Քույրությունը հզոր է. Կանանց ազատագրական շարժման գրվածքների անթոլոգիա» (1970) գրքի շարունակությունը[3]։
«Քույրությունը հավերժ է» ընթերցողին ցույց է տալիս ֆեմինիզմի ` 2003 թվականի շեշտադրումները և ձեռքբերումները[4]։ Էսսեները տատանվում են գիտական հոդվածներից մինչև պատմվածք և ապահովում են ինչպես պահպանողական, այնպես էլ ազատական տեսակետներ[5]։ Ուշադրությունը ԱՄՆ-ի ֆեմինիզմն էր[6]։ Գիրքն անդրադարձել է, թե ինչու է ֆեմինիզմը դեռևս 21-րդ դարում անհրաժեշտ ` Մորգանի ներածությունում տրամադրելով «տագնապալի» վիճակագրություն ԱՄՆ-ում կանանց կարգավիճակի վերաբերյալ[7]։
«Քույրությունը հավերժ է» համարվել է «բազմակողմանի և ազդեցիկ» Publishers Weekly-ի կողմից[5]։ Գրախոս Քեթի Դևիսի խոսքերով, Ռոբին Մորգանի հեղինակելը կարելի է տեսնել ամբողջ գրքում ` նրա ընտրած էսսեների և տողատակերի միջոցով[6]։ Թեև որոշ քննադատներ կարծել էին, որ ԱՄՆ-ի վրա կենտրոնանալը «խնդրահարույց է»[6], մյուսները կարծել էին, որ դա իմաստ ունի, հատկապես սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հետևանքով[7][8]։
2019 թվականի Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրության ժամանակ Քրիստիան Դիորի կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Չիուրին ներկայացրել է շապիկների հավաքածու, որոնց վրա գրվել էին համապատասխանաբար Քույրություն հզոր է, Քույրությունը համաշխարհային է, Քույրությունը հավերժ է [9][10]։