Քուրդ (Երզնկայի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քուրդ (այլ կիրառումներ)


Քուրդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Երզնկայի դաշտում, Երզնկա քաղաքից 8-9 կմ հարավ, Առյուծ լեռան ստորոտին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 30 տուն քուրդ և հայ բնակիչ։ 1914 թվականին՝ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 10 տուն` 150 հայ և 20 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն հատկապես հայտնի էր ձմերուկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուրդն ուներ հայկական եկեղեցի։ Մոտակայքում գտնվում էր Ս. Կիրակոս վանքը։

Գյուղն ուներ երկսեռ վարժարան 12 աշակերտով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 450