Քվենտին Դորվարդ

Քվենտին Դորվարդ
անգլ.՝ Quentin Durward
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Quentin Durward?
Նկարագրում էԲուրգունդիա
ՇարքՈւևերլիի
ՆախորդՊևերիլ Պիկ
Երկիր Շոտլանդիա
ՀրատարակիչԱրչիբալդ Կոնստեբլ
Հրատարակման տարեթիվմայիսի 17, 1823
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/scott/quentind/quentind.html
ՎիքիքաղվածքՔվենտին Դորվարդ
 Quentin Durward Վիքիպահեստում

«Քվենտին Դորվարդ», Վալտեր Սքոթի պատմավեպը, առաջին անգամ տպագրվել է 1823 թվականին։ Վեպում պատմվում է Լիեժյան ապստամբության և ֆրանս-շոտլանդական դաշինքի մասին։ Գլխավոր հերոսը՝ շոտլանդացի երիտասարդ ազնվականը, ծառայում է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ի պալատում։ Հիմնական պատմական աղբյուրը Ֆիլիպ դը Կոմինայի գրառումներն են։

Սքոթը վեպը ավարտեց նախորդ վեպից հինգ ամիս անց։ Ընթերցողները թերահավատորեն էին վերաբերվում այն հանգամանքին, որ գրողը կարող էր այդքան շուտ ավարտել վեպը։ Հավանաբար այդ էր պատճառը, որ գրողի հայրենիքում այն բավականին դանդաղ էր վաճառվում[1]։ Սակայն Ֆրանսիայում այն մեծ իրարանցում առաջացրեց, իսկ գրքի ֆրանսերենից թարգմանությունները նվաճեցին ողջ Եվրոպան[1]։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քվենտին Դորվարդը» մեծ հաջողություն ունեցավ՝ Վալտեր Սքոթը 1829 թվականին նորից անդրադարձավ ֆրանս-բուրգունդյան հեղափոխության դարաշրջանին։ Կոմինայի գրառումների հիման վրա նա գրեց մեկ վեպ ևս «Կառլոս Խիզախ կամ Աննա Գեյերշտեյնսկայա, Մարկի այրին»։

Վեպի գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Ֆրանսիայում, մոտավորապես 1468[2] թվականին, ընդգրկում է Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XI-ի և նրա վասալ Բուրգունդիայի հերցոգ Կարլոս Խիզախի հակամարտության պատմությունը։ Ցանկանալով թուլացնել իր վասալի իշխանությունը՝ նա գաղտնի ապստամբության է դրդում Գենտ, Լիեժ և Մեխելեն քաղաքները իրենց սյուզերենի դեմ։

Բուրգունդիայի կոմսուհի Իզաբելլա դը Կուրան, գտնվելով հերցոգ Կառլոսի հովանավորության տակ, հրաժարվում է ամուսնանալ կոմս Կամպո-Բասսոյի հետ և փորձում է թաքնվել արքայի՝ Լյուդովիկոսի մոտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Quentin Durward
  2. 1 Գլուխ. Հակադրություն։ «Մոտավորապես 1468 թվին այդ երկու տիրակալների միջև եղած փոխադարձ ատելությունը հասավ իր գագաթնակետին <…>»
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվենտին Դորվարդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվենտին Դորվարդ» հոդվածին։