Քևին Բրուքս անգլ.՝ Kevin Brooks | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1959[1][2][3][…] (65 տարեկան) |
Ծննդավայր | Pinhoe, Exeter, Դևոն, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ասթոն համալսարան և Exeter School? |
Երկեր | Martyn Pig? և The Bunker Diary? |
Մասնագիտություն | գրող, երաժիշտ և վիպասան |
Պարգևներ և մրցանակներ |
Քևին Բրուքս (անգլ.՝ Kevin Brooks, մարտի 30, 1959[1][2][3][…], Pinhoe, Exeter, Դևոն, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի արձակագիր, սցենարիստ։
Գրողի մանկությունն անցել է Դևոնշիր կոմսության Էքսետերում։ 1980 թվականից Բիրմինգհեմի Աստոնի համալսարանում սովորել է հոգեբանություն և փիլիսոփայություն։
Աշխատել է որպես երաժիշտ, աշխատել է ավտոլցակայաններում, դիակիզարանում, երկաթուղում և փոստում, եղել է պաշտոնյա, Լոնդոնի կենդանաբանական այգում հոթ դոգներ է վաճառել։
Այժմ ապրում է Էսսեքսում։
Գրում է հիմնականում թրիլլերներ և դետեկտիվ պատմություններ, որոնց հերոսները դեռահասներ են։
Գրական աշխարհում իր դեբյուտն է նշել 2002 թվականին, «Martyn Pig» վեպով, որը հաջորդ տարի արժանացել է բրիտանական Branford Boase ամենամյա գրական մրցանակին՝ որպես «առավել խոստումնալից գիրք երեխաների և պատանիների համար` գրված երիտասարդ գրողի կողմից»։
Ըստ նրա սցենարների նկարահանվել է երկու ֆիլմ՝ Quentin Tarantino's Suicide Squad (կարճամետրաժ, 2016) և iBoy (2017):
|