Քևին Կորդես | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | Նեյփըրվիլ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Neuqua Valley High School? |
Մասնագիտություն | լողորդ |
Kevin Cordes Վիքիպահեստում |
Քևին Կորդես (անգլ.՝ Kevin Cordes, օգոստոսի 13, 1993, Նեյփըրվիլ), ամերիկացի լողորդ, որը մասնագիտացված է բրաս ոճում։ 2015 թվականի աշխարհի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր, կարճ մրցատարածությունում լողի աշխարհի չեմպիոն։
Քևին Կորդեսը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 13-ին։ 2011 թվականից սովորել է Արիզոնայի համալսարանի ֆիզոլոգիայի ֆակուլտետում և հաջող ելույթ է ունեցել «Arizona Wildcats» թիմում՝ հինգ ոսկե մեդալ նվաճելով Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի 2012-2014 թվականների ազգային առաջնությունում։ 2013 թվականին ճանաչվել է ասոցացիայի տարվա լավագույն լողորդ[1]։
2012 թվականին Ամառային օլիմպիական խաղերի ազգային ընտրական փուլում Քևինը դարձել է երրորդը հարյուր մետրանոց բրասում[2] և տասներկուերորդը՝ 200 մետր մրցատարածությունում[3] և չի հայտնվել օլիմպիական թիմում։ Նույն թվականի դեկտեմբերին համակցված էստաֆետայի կարճ մրցատարածությունում դարձել է աշխարհի չեմպիոն[4], նաև նվաճել է բրոնզե մեդալ 100 մետրանոց բրասում[5]։
2013 թվականին ընտրվել է Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար, որտեղ հանդես է եկել չորս մրցաձևերում։ Սկզբում բրասի հարյուր մետրանոց մրցատարածությունում Քևինը դարձել է յոթերորդը[6]։ Երկու անգամ կարճ մրցատարածությունում ամերիկացի լողորդը չի անցել կիսաեզրափակիչ՝ դառնալով 21-րդը մրցումների նախնական փուլում[7]։ Ապա 200 մետրանոց մրցատարածությունում անցել է եզրափակիչ՝ ցույց տալով 9-րդ ժամանակը կիսաեզրափակչում[8]։ Քևինը ելույթ է ունեցել եզրափակիչ լողում՝ համակցված լողամրցումում, որտեղ ամերիկյան թիմը ցույց է տվել լավագույն արդյունք, բայց որակազրկվել է լողամրցումը Կորդեսին փոխանցելու փուլում ֆալստարտի պատճառով[9]։
2015 թվականին Քևինը հաջող ելույթ է ունեցել Աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել է 4 մեդալ։ Բրասի 50 մետր մրցատարածությունում Քևինը նվաճել է բրոնզե մեդալ[10]։ Ապա համակցված էստաֆետայում նվաճել է «արծաթ»[11]։ Բրասի 200 մետր մրցատարածությունում նվաճել է «արծաթ»՝ առաջին տեղի համար պայքարում 0,29 վայրկյանով պարտվելով գերմանացի Մարկո Կոխին[12]։ Քևին Կորդեսը հանդես է եկել համակցված լողամրցումում, որտեղ համառ պայքարում հաղթել է ԱՄՆ-ի թիմը՝ այդպիսով դառնալով աշխարհի չեմպիոն[13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Կորդես» հոդվածին։ |
|