Օգե Վեստոլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1922 |
Ծննդավայր | Արդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա |
Մահացել է | մարտի 30, 2008 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | շախմատիստ |
![]() |
Օգե Վեստոլ (նորվ.՝ Aage Vestøl, դեկտեմբերի 24, 1922, Արդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա - մարտի 30, 2008), նորվեգացի շախմատիստ, ազգային վարպետ։ 1949 թվականի Նորվեգիայի չեմպիոն։ Նորվեգիայի առաջնությունների վեցակի արծաթե մեդալակիր։ Հյուսիսային երկրների մրցաշարերի երկակի բրոնզե մեդալակիր։ Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է մի քանի շախմատային օլիմպիադաների։
Ծնվել է Արենդալում։ Մանկությունն անցկացրել է Կուլբոտում[1]։ 1932 թվականին ընդունվել է շախմատի տեղական ակումբ։ Առաջին մարզիչը եղել է Գեորգ Քրիստիանսենը՝ Կուլբոտի շախմատի ակումբի չեմպիոնը և Օգե Վեստոլի ավագի (շախմատիստի հոր) գործընկերը։ Գեորգ Քրիստիանսենի թոռը՝ Բերգե Էստենստադը, հետագայում դարձել է Նորվեգիայի բազմակի չեմպիոն։
1934 թվականից Օգե Վեստոլը եղել է Oslo Schakselskap շախմատային ակումբի անդամ[2][3]։
Վեստոլը արագ առաջընթաց է կատարել և դեռևս դպրոցական տարիներին կարողացել է հաղթել Նորվեգիայի առաջնության 2-րդ դիվիզիոնում։ Մեկ տարի անց նա դարձել է հյուսիսային երկրների առաջնության լրացուցիչ մրցույթի արծաթե մեդալակիր։
Գերմանական զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացիայի ժամանակ չի մասնակցել մրցաշարերին։ Շախմատային ասպարեզ վերադարձել է 1945 թվականին։ Երկար տարիներ համարվել է երկրորդ ամենաուժեղ նորվեգացի շախմատիստը Օլաֆ Բարդայից հետո։
Ութ տարի ընդգրկվել է Նորվեգիայի օլիմպիական հավաքականի կազմում։ Լավագույն արդյունքներն օլիմպիադաների ժամանակ ցույց է տվել 1954 և 1958 թվականներին։ 1954 թվականին նախնական փուլում հաղթել է Սվետոզար Գլիգորիչին և Բենտ Լարսենին։ 1958 թվականին նրան չի հերիքել ընդամենը կես միավոր, որպեսզի լարացնի միջազգային վարպետի չափանիշները (վերջնական խաղում ոչ ոքի է խաղացել Ս․ Ռեշևսկու հետ)։
Տարի | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
1938 | Գրիմստադ | Նորվեգիայի առաջնության 2-րդ դիվիզիոն | 1 | ||||
1939 | Օսլո | Հյուսիսային երկրների 19-րդ մրցաշար (երկրորդական մրցաշար) | 2 | ||||
1946 | Բերգեն | Նորվեգիայի առաջնություն | 2[4] | ||||
1947 | Քրիստիանսեն | Նորվեգիայի առաջնություն | 2[5] | ||||
Հելսինկի | Հյուսիսային երկրների 21-րդ մրցաշար (տարածաշրջանային մրցաշար) | 1 | 5 | 5 | 11-ից 3½ | 9-11[6] | |
Օսլո | Նարվեգիայի-Դանիա խաղ (ընդդեմ Հոլգեր Հորման Հանսենի) | 0 | 1 | 1 | 2-ից ½ | ||
1948 | Սալտշոբադեն | թիմային մրցաշար | |||||
Սալտշոբադեն | Շվեդիա-Նորվեգիա խաղ (ընդդեմ Էրիկ Յոնսոնի) | 0 | 0 | 2 | 2-ից 1 | ||
Էրեբրու | Հյուսիսային երկրների մրցաշար | 3[7] | |||||
1949 | Օսլո | Նորվեգիայի առաջնություն | 1 | ||||
1950 | Թրոնհեյմ | Նորվեգիայի առաջնություն | 2[4] | ||||
Ռեյկյավիկ | Հյուսիսային երկրների 23-րդ մրցաշար | 3[7] | |||||
Դուբրովնիկ | IX Օլիմպիադա (Նորվեգիայի հավաքական, 2-րդ սեղան) | 3 | 8 | 3 | 14-ից 4½ | ||
1951 | Ստավանգեր | Նորվեգիայի առաջնություն | 2[8] | ||||
1952 | Հելսինկի | X Օլիմպիադա (Նորվեգիայի հավաքական, ?-րդ սեղան) | 0 | 6 | 4 | 10-ից 2 | |
1954 | Ամստերդամ | XI Օլիմպիադա (Նորվեգիայի հավաքական, ?-րդ սեղան) | 7 | 3 | 6 | 16-ից 10 | |
1955 | Ստաբեկ | Նորվեգիայի հավաքական | 2[4] | ||||
Օսլո | Հյուսիսային երկրների 25-րդ մրցաշար | [9] | |||||
1956 | Մոսկվա | XII Օլիմպիադա (Նորվեգիայի հավաքական, ?-րդ սեղան) | 1 | 6 | 9 | 16 ից 5½ | |
1957 | Լիլեհամեր | Նորվեգիայի առաջնություն | 2[5] | ||||
1958 | Մյունխեն | XIII Օլիմպիադա (Նորվեգիայի հավաքական, ?-րդ սեղան) | 9 | 3 | 5 | 17-ից 11½ | |
1964 | Օսլո | Նորվեգիայի առաջնություն | [10] |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգե Վեստոլ» հոդվածին։ |
|