Օգ Մանդինո

Օգ Մանդինո
Ծնվել էդեկտեմբերի 12, 1923(1923-12-12)[1] կամ հունիսի 1, 1924(1924-06-01)[2]
ԾննդավայրFramingham, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էսեպտեմբերի 3, 1996(1996-09-03)[1][3] (72 տարեկան)
Վախճանի վայրAntrim, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունNatick High School?
Կայքogmandino.com

Օգ Մանդինո (անգլ.՝ Og Mandino, դեկտեմբերի 12, 1923(1923-12-12)[1] կամ հունիսի 1, 1924(1924-06-01)[2], Framingham, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - սեպտեմբերի 3, 1996(1996-09-03)[1][3], Antrim, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի գրող, «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքի հեղինակը։

Կենսագրություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատությունների հիմքը քրիստոնեական ֆունդամենտալիզմն է, գրքերը մեծապես կրում են Նապոլեոն Հիլի և Էմետտա Ֆոքսի ազդեցությունը։ Ներկայում Մանդինոն հայտնի և պահանջված գրող է։ Նրա գրքերի վաճառքը գերազանցում է 50 միլիոնը և թարգմանված են ավելի քան 25 լեզուներով։ Մինչ 1976 թվականը Մանդինոն ղեկավարել է «Success Unlimited» ամսագիրը և ներկայացվել է խոսնակների ազգային ասոցիացիայի Փառքի սրահին։

Մանդինոյի գլխավոր նշանաբանը եղել է «Արա՛ այսօր»։ Նրա «Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքը որոշակի առումով եղել է այլ հայտնի գրքերի նախակարապետ, ինչպես օրինակ՝ «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գրքի համար։

Օգի մայրը որդու համար կանխագուշակել էր գրողի ապագա։ Բարձր դասարաններում նա թերթի խմբագիր էր և ծրագրել էր ընդունվել Միսսուրիի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Սակայն 1940 թվականին նրա մայրը հանկարծամահ է եղել։ Քոլեջ հաճախելու փոխարեն Օգը նախընտրել է աշխատել թղթի ֆաբրիկայում, որտեղ աշխատել է մինչև 1942 թվականը, մինչ բանակի օդային կորպուս ընդունվելը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա թռիչքներ էր կատարել «B-24 Liberator» ստրատեգիական ռմբակոծիչով։

Գրքեր և ձեռնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]