Օդուռ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր Տևրիկ քաղաքից 7-8 կմ հեռու, Հաքմա գետակի ափին։
Բնակչությունը կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Մեծ Եղեռնի նախօրեին ուներ 50 տուն՝ 250 հայ բնակչով։
Օդուռն ուներ 1809 թվականին կառուցված Ս. Թովմաս անունով եկեղեցի։ Մոտակայքում գտնվում էին Փայլեվանք ավերակ վանքը և Ս. Հակոբ ավերակ վանք-ուխտատեղին։
Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։
- ↑ «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 459
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 581)։
|