Օլեգ Բելավենցև | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Նախիմովյան ուսումնարան, Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական ուսումնարան և Military Diplomatic Academy of Moscow? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District? և Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District? |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Oleg Belaventsev Վիքիպահեստում |
Օլեգ Եվգենևիչ Բելավենցև (ռուս.՝ Олег Евгеньевич Белавенцев. սեպտեմբերի 15, 1949, Մոսկվա, ԽՍՀՄ)[1], ռուս ռազմական և պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության հերոս (2014): 2020 թվականից Նիկարագուայի պատվո հյուպատոս Ղրիմի Հանրապետությունում[2]:
Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում (28 հուլիսի 2016 — 26 հունիսի 2018): Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի իսկական անդամ (2016—2018)[3]:
Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի իսկական պետական խորհրդական (2014): Փոխծովակալ (1999)[4]:
«Անջատողական գործողությունների ու քաղաքականության ակտիվ պաշտպանության համար» գտնվում է Եվրոպական Միության բոլոր երկրների [5], Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների տակ[6]:
Ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության Պսկովի մարզի Օստրով քաղաքում, գվարդիայի գնդապետ Եվգենի Բելավենցևի (1921—2008) ընտանիքում[1]:
1971 թվականին ավարտել է Սևաստոպոլի ռազմածովային ճարտարագիտական բարձրագույն ուսումնարանը, ծառայության անցել Հյուսիսային նավատորմում. ընդ որում՝ ծառայել է ատոմային սուզանավերում: Հետագայում ավարտել է ռազմա-դիվանագիտական ակադեմիան: Կարիերան սկսելով կրտսեր սպայական պաշտոններ վարելով՝ հասել է փոխծովակալի կոչման: Կարիերա է արել նաև դիվանագիտության ասպարեզում. նշանակվել է Լոնդոնում խորհրդային դեսպանատան գիտության և տեխնիկայի գծով երրորդ քարտուղար: 1985 թվականի ապրիլի 24-ին նա խորհրդային այն վեց դիվանագետների թվում էր, որոնք վտարվեցին Միացյալ Թագավորությունից լրտեսության կասկածանքով[7][8]: Դրանից հետո Բելավենցևը ծառայել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում[9]: Խորհրդային Միության փլուզումից հետո Բելավենցևը դարձել է «Ռոսվուրուժենիե»-ի՝ Ռուսաստանի հիմնական զինավաճառային գործակալության փոխտնօրենը[7]:
2001-ից 2012 նա եղել է «Էմերկոմ» ռուսական պետական գործակալության տնօրեն, ղեկավարել է արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական աշխատանքները: Ընդ որում՝ լինելով արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուի ենթական, իր պաշտոնավարման ընթացքում հիմնել է մասնավոր ընկերություններ, որոնց շնորհվել են նախարարության պայմանագրեր՝ միջազգային մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագիծ կոչվող կազմակերպության / Organized Crime and Corruption Reporting Project-ի տվյալներով՝ Բելավենցևի հիմնած այդ ընկերությունները հարյուրավոր միլիոնների պայմանագրեր են ստացել պետական այն կառույցներից, որոնք գործում էին նրա ենթակայության ներքո[7]: Բելավենցևին է պատկանում «Զառուբեժտեխկոմպրոեկտ» ընկերության բաժնետոմսերի 60%-ը, 10-ական տոկոս էլ բաժին է հասել EMERCOM-ի ներկայիս տնօրեն Ալեքսանդր Մորդովսկուն, «Էմերկոմ»-ի հաշվապահ Թամարա Միխայլովային և Սերգեյ Իվանովին, ով Բելավենցևի առաջին տեղակալն էր «Էմերկոմ»-ում[7]:
2012 թվականին Բելավենցևը Շոյգուին հետևելով մեկնել է Մոսկվա, որտեղ ղեկավարում էր Մոսկվայի մարզի նահանգապետի և Մոսկվայի մարզի կառավարության ընդհանուր գործերի բաժինը: Այն բանից հետո, երբ Շոյգուն նշանակվեց պաշտպանության նախարար, Բելավենցևը դարձավ «Սլավյանկա» ընկերության գլխավոր տնօրենը. «Սլավյանկա»-ն նախարարությունների կողմից վերահսկվող խոշորագույն ընկերություններից է:
2014 թվականի մարտի 21-ին Բելավենցևը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվիրակ ( Ռուսաստանի Դաշնության Նախագահի լիազոր ներկայացուցիչ) Ղրիմի նորաստեղծ դաշնային օկրուգում: Նրա նշանակումը համընկել է դաշնային այդ նոր շրջանի կազմավորման հետ։
2016 թվականի հուլիսի 28-ին Ղրիմի դաշնային օկրուգը վերացվել և միացվել է Հարավային դաշնային օկրուգին ՝ «կառավարումը բարելավելու նպատակով»։ Նույն օրը Բելավենցևը նշանակվել է ՌԴ նախագահի պատվիրակ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում[10]։ 2018 թվականի հունիսի 26-ին նրան այդ պաշտոնում փոխարինել է Ալեքսանդր Մատովնիկովը[11]։
Դեռևս 2014 թվականին Բելավենցևի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից կիրառվել են պատժամիջոցներ ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ [12]:
Շուտով նա հայտնվել է նաև այն մարդկանց ցուցակում, որոնց նկատմամբ Ղրիմ ռուսական ներխուժման կապակցությամբ պատժամիջոցներ են կիրառվել Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից[13][14]:
2014 թվականին Օլեգ Բելավենցևի եկամուտները կազմել են 79,5 միլիոն ռուբլի. դա ամենաբարձր ցուցանիշն էր ՌԴ նախագահի վարչակազմում[15]:
Մի շարք լրագրողներ պնդում են, որ Օլեգ Բելավենցևը Սերգեյ Շոյգուի մտերիմ ընկերն է[9] և բազմամիլիարդանոց անշարժ գույքեր է ձեռք բերել Սևաստոպոլում ու Ղրիմում[16]:
Արտաքին պատկերներ | |
---|---|
Փոխծովակալ Օլեգ Բելավենցևը շքահանդեսային զինվորական համազգեստով |
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in |title=
at position 46 (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Բելավենցև» հոդվածին։ |
|