Օմինե | |
---|---|
Տեսակ | լեռ և Սրբազան լեռ |
Երկիր | Ճապոնիա |
Վարչատարածքային միավոր | Yoshino district? |
Աշխարհագրական տեղադրություն | Հոնսյու |
Լեռնաշղթա | Omine Mountains? |
Մասն է | 100 հայտնի ճապոնական լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1719 մետր |
Բարձրագույն գագաթ | Mount Hakkyō? |
Պահպանման տարածք | Yoshino-Kumano National Park? |
Օմինե (ճապ.՝ 大峰山, մյուս անվանումը՝ Սանձյոգադակե (ճապ.՝ 山上ヶ岳[1]), սյուգենդո ուսմունքի սրբազան լեռ Ճապոնիայում (Նարա պրեֆեկտուրա), համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[2][3]։
Յամաբուսիները Օմինե էին բարձրանում 9-րդ դարից սկսած։ Նրանց կրոնական պատկերացումները ենթադրում են, որ լեռ բարձրանալը թույլ է տալիս վեր բարձրանալ իրենց երկրային խնդիրներից և մոտենալ հոգևոր աշխարհին[4]։ Ըստ լեգենդի՝ հենց այս վայրում էր սյուգենդոյի հիմնադիր Էն նո Գյոձյան գոնգեն և բոդհիսատվա Ձաո կանչում[5]․ էՆ նո Գյոձյան էլ հիմնեց Օմինեսան ձի մենաստանը[6]։
Լինելով սյուգենդոյի հետևորդների պաշտամունքի հատուկ օբյեկտ, ինչպես նաև հաշվի առնելով Օմինեսան ձի տաճարի տեղադրությունը՝ լեռը միակ վայրն է Ճապոնիայում, որը փակ է կանանց համար՝ ելնելով կրոնական պատճառներից՝ չնայած 1872 թվականին ընդունված օրենքի, որը չեղարկում էր բոլոր արգելքները։ Արգելքը գործում է բոլոր 13 դարերի ընթացքում, ինչ լեռը համարվում է պաշտամունքի առարկա․ լեռ տանող բոլոր դարպասների վրա համապատասխան ցուցանակներ են կախված։ Վանականներն այդուհանդերձ պնդում են, որ արգելքի նպատակը կանանց խտրականության մեջ չէ, այլ բազմադարյա ավանդույթը պահպանելու[4]։
1872 թվականի օրենքը՝ որպես Մեյձի վերականգնման քաղաքականության մաս, արգելում էր որևէ ծես իրականացնել լեռներում, և յամաբուսիները օրենքի ընդունումից հետո սկսեցին իրենց ծեսերն իրականացնել գաղտնի[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վանականները վերադարձան Օմինե և «վերակենդանացրին» մենաստանը[5]։
2004 թվականից Կիի լեռներում գտնվող կրոնական օբյեկտների համալիրը՝ ներառյալ Օմինե լեռը, ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
Օմինեի բարձրությունը կազմում է 1719 մ[2]։ Լեռը տեղակայված է Նարա պրեֆեկտուրայի հարավում և հանդիսանում է Կիի լեռնազանգվածի մի մասը, որը գտնվում է Հոնսյու կղզու Կիի թերակղզում[3]։
Օմինեսան ձի տաճարը Օմինե լեռան գլխավոր կրոնական օբյեկտն է և ամենակարևորներից մեկը սյուգենդոյում։ Լեռան շուրջ տեղադրված 4 դարպասների նպատակն աշխարհը պաշտամունքի վայրից առանձնացնելն է, որտեղ կատարվում են մահվան և վերածնման ծեսեր[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմինե» հոդվածին։ |