![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 3, 1986[1][2] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 184 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 14 մայիսի, 2018: |
Օրիոլ Ռիերա Մախեմ (իսպ.՝ Oriol Riera Magem, հուլիսի 3, 1986[1][2], Վիկ), իսպանացի ֆուտբոլիստ, «Վեստերն Սիդնեյ Ուոնդերերս» ակումբի հարձակվող։
Ռիերան ծնվել է Կատալոնիայի Վիկ քաղաքում և պատանի տարիքից ընդգրկվել «Բարսելոնայի» երիտասարդական կազմում, սակայն ակումբում գտնվելու ժամանակի մեծ մասում նա հանդես է եկել պահեստային կազմերում՝ «Բարսելոնա С»-ում և «Բարսելոնա Բ»-ում[3]։ «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում իր միակ պաշտոնական խաղը Ռիերան անցկացրել է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին՝ 13 րոպե մասնակցելով Իսպանիայի գավաթի խաղարկության՝ «Սյուդադ դե Մուրսիայի» դեմ խաղին, երբ նա դեռ երիտասարդական կազմի խաղացող էր[4]։
Հեռանալով «Բարսելոնայից»՝ Ռիերան շարունակել է իր կարիերան Սեգունդա Բ-ում՝ «Կուլտուրալ Լեոնեսա» ակումբում և Գալիսիայի «Սելտա» ակումբի պահեստային կազմում։ «Սելտայի» հիմնական կազմում Ռիերան անցկացրել է հինգ հանդիպում, որոնցից չորսում խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում։
2009 թվականից մինչև 2012 թվականը Ռիերան հանդես է եկել Սեգունդայում՝ խաղալով «Կորդովա»[5] և «Ալկորկոն» ակումբներում[6]։ 2012/13 մրցաշրջանում նա խփել է 18 գոլ, այդ թվում դարձել է հեթ-տրիկի հեղինակ 2012 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած «Լաս Պալմաս» ակումբի դեմ խաղում[7][8]), որով օգնել է «Ալկորկոնին» անցնել փլեյ-օֆֆ՝ պայքարելու Պրիմերա դուրս գալու համար[9]։
2013 թվականի հուլիսի 5-ին Ռիերան եռամյա պայմանագիր է կնքել «Օսասունա» ակումբի հետ[10]։ Պրիմերայում իր առաջին հանդիպումը նա անցկացրել է օգոստոսի 18-ին՝ փոխարինման դուրս գալով «Գրանադա» ակումբի դեմ տնային խաղում, որում իր թիմը պարտվել է 1։2 հաշվով[11]։ «Օսասունայի» կազմում իր առաջին գոլը Ռիերան հեղինակել է սեպտեմբերի 20-ին՝ «Էլչե» ակումբի դեմ խաղում (2։1)[12]։
2014 թվականի հունիսի 28-ին՝ «Օսասունայի»՝ Պրիմերայից դուրս մանլուց հետո, Ռիերան 2 մլն ֆունտ ստեռլինգի եռամյա պայմանագիր է կնքել անգլիական «Ուիգան Ատլետիկ» ակումբի հետ, որը հանդես էր գալիս Չեմպիոնշիպում[13]։ Թիմի կազմում իր միակ գոլը նա հեղինակել է օգոստոսի 23-ին՝ «Բլեքփուլ» ակումբի դեմ խաղում (1։0)[14]։
Ռիերան Պրիմերա վերադարձել է 2015 թվականի հունվարի 7-ին՝ վարձավճարայի հիմունքներով տեղափոխվելով «Դեպորտիվո Լա Կորունյա»[15]։ Հունիսի 30-ին նա գալիսիական ակումբի հետ կնքել է լիարժեք պայմանագիր[16]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրիոլ Ռիերա» հոդվածին։ |
|