Օրնիթոզուխիա | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ornithosuchus longidens (Huxley, 1877)
| ||||||||||
|
Օրնիթոզուխիա կամ թռչնամողես (լատին․՝ Ornithosuchus longidens), անհետացած սողունի տեսակ, տրիասի դարաշրջանի դինոզավր[1]։
Առանձնացվում է նրանով, որ համարվում է ժամանակակից թռչունների նախահայրը։
Օրնիթոզուխա կոչվող դինոզավրերը, ինչպես մյուս արխոզավրերը, ապրել են հեռավոր տրիասի ժամանակաշրջանում (Երկրի երկրաբանական պատմության մեզոզոյան դարաշրջանի առաջին ժամանակաշրջանին)։
Որոշ գիտնականներ պնդում են, որ օրնիթոզուխիաները կամ թռչնամողեսները ապրել են դեռևս պերմի ժամանակաշրջանում` մեզանից մոտ 240 մլն տարի առաջ։
Այս հսկայական մողեսները ապրել են հիմնականում ներկայիս Արգենտինայի և Չիլիի տարածքում՝ Լատինական Ամերիկայում։ Արգենտինայի տարածքում հայտնաբերվել են դինոզավրերի մնացորդներ։
Ունեցել է ոչ մեծ մարմին, որը պատված է եղել կլորավուն թեփուկներով։ Ունեցել է իր կարգի բոլոր դինոզավրերին բնորոշ բավականին երկար պոչ։
Քայլելու նպատակով թռչնամողեսը օգտագործել է հետևի վերջույթները։ Առջևի վերջույթները շատ փոքր են։ Ներկայումս, բացի այս սողուններից՝ թռչունների անցումային այլ ձև չի գտնվել։
Հարկավոր է իմանալ, որ օրնիթոզուխիան բրածո մողես է, այլ ոչ թե բրածո թռչուն՝ արքեոպտերիքսների և արքեօնիսի նման։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրնիթոզուխիա» հոդվածին։ |
|