Քաղաքացիությունը | Շվեյցարիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 16, 2002[1] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Koppigen, Շվեյցարիա | ||
Հասակ | 1,81 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Արդոն Յաշարի (ալբ․՝ Ardon Jashari, փետրվարի 16, 2002[1], Koppigen, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Լյուցեռնի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան։
2020 թվականի հուլիսի 31-ին Յաշարին նշել է իր նորամուտը «Լյուցեռնի» կազմում Շվեյցարիայի Սուպերլիգայում՝ «Ցյուրիխի» հետ խաղում։ Խաղն ավարտվել է նրա թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով[2]։
2022 թվականի սեպտեմբերի 27-ին Յաշարին նշել է իր նորամուտը Շվեյցարիայի հավաքականի կազմում Չեխիայի դեմ Ազգերի լիգայի խաղում՝ ավելացված ժամանակում փոխարինելով Ռեմո Ֆրոյլերին[3]։ Նույն թվականի նոյեմբերին ընդգրկվել է Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության Շվեյցարիայի հավաքականի կազմում[4]։
Յաշարին ծնվել է Շվեյցարիայում, բայց ունի ալբանական ծագում[5]։