Ֆանտա Ռեգինա Նակրո (անգլ.՝ Fanta Regina Nacro, սեպտեմբերի 4, 1962(1962-09-04), Tenkodogo, Բուրկինա Ֆասո), բուրկինացի ժամանակակից կինոռեժիսոր։ Համարվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանած առաջին կին ռեժիսորը Բուրկինա Ֆասոյում։ Ռեժիսորների ու պրոդյուսերների աֆրիկյան գիլդիայի (Guilde Africaine des Realisateurs et Producteurs) հիմնադիր անդամներից մեկն է[1]։ Նա մի արվեստագետ է, ով իր ստեղծագործություններում արծարծում է հասարակությանը հուզող սուր թեմաներ, ինչպես, օրինակ, ՁԻԱՀ-ի, աղջիկ երեխաների կրթության հետ կապված հիմնախնդիրները[2]։ Ֆանտա Ռեգինա Նակրոն «Աֆրիկյան նոր ալիքի» ներկայացուցիչներից է, որի ստեղծած կինոնկարներում արտացոլված է պայքարն ավանդականի ու արդիականի միջև ժամանակակից աշխարհում։
Ծնվել ու հասակ է առել գյուղական շրջապատում։ Պատանեկան երազանքն էր՝ դառնալ մանկաբարձուհի։ Ֆիլմ նկարահանելու ցանկությունը նրա մեջ ծնունդ է առել Բուրկինա Ֆասոյի պատմության ուշագրավ դրվագների մասին ավանդազրույցների ազդեցության տակ։ Հարևաններից տեղեկանալով Բուրկինա Ֆասոյում կինոդպրոցի գոյության մասին՝ նպատակադրվել է միջնակարգն ավարտելուց հետո ուսումը շարունակել այնտեղ։ Ընդունվել է մայրաքաղաք Ուագադուգուում գործող կինեմատոգրաֆիական կրթության ինստիտուտ (Institut d'Education Cinématographique de Ouagadougou, INAFEC)[3]: Այստեղ ուսանելու տարիներին հանդիպել է բուրկինացի անվանի կինոռեժիսոր Իդրիսա Ուեդրաոգոյին, ում հետագայում աշխատակցել է որպես նրա ֆիլմերի խմբագիր[3]։ INAFEC-ն ավարտել է 1986 թվականին՝ ստանալով տեսաձայնային գիտությունների ու տեխնիկայի մասնագետի որակավորում[3]։ Ֆանտա Ռեգինա Նակրոն հետագայում ավարտել է նաև Սորբոնի հեղինակավոր համալսարանը (կինոյի և տեսաձայնային ուսմունքների մագիստրոսի աստիճանով)։
Ֆիլմի վերնագիրը
|
Տարին
|
Տևողությունը
|
Un Certain Matin
|
1991
|
15 րոպե
|
L'Ecole au coeur de la vie
|
1993
|
13 րոպե
|
Puk Nini
|
1995
|
32 րոպե
|
Femmes capables
|
1997
|
23 րոպե
|
La Tortue du Monde
|
1997
|
23 րոպե
|
Le Truc de Konate
|
1998
|
33 րոպե
|
Florence Barrigha
|
1999
|
26 րոպե
|
Relou
|
2000
|
5 րոպե
|
Laafi Bala
|
2000
|
26 րոպե
|
La Bague au doigt
|
2001
|
5 րոպե
|
Une Volonte de Fer
|
2001
|
5 րոպե
|
La Voix de la raison
|
2001
|
5 րոպե
|
Bintou
|
2001
|
31 րոպե
|
En parler ca aide
|
2002
|
17 րոպե
|
Vivre positivement
|
2003
|
42 րոպե
|
La Nuit de la Vérité
|
2004
|
100 րոպե
|
- ↑ Thackway, Melissa. Africa Shoots Back: Alternative Perspectives in Sub-Saharan Francophone African Film. Bloomington: Indiana UP, 2003. Print.
- ↑ Tomondji, Serge Mathias (2017 թ․ նոյեմբերի 19). «Fanta Régina Nacro: dix films pour combattre les violences faites aux femmes». FASOZINE:Quotidien Burkinabè de linformation (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Bisschoff, L. (2012). "The emergence of women's film-making in francophone sub-Saharan Africa: From pioneering figures to contemporary directors". Journal of African Cinemas,4(2), 157–173.
- ↑ Ellerson, Beti. Sisters of the Screen: Women of Africa on Film, Video, and Television. Trenton, NJ: Africa World, 2000. Print.
- ↑ https://es.unifrance.org/festivales-y-mercados/681/kurzfilm-festival-hamburg/2002%7Ctítulo=Bintou(չաշխատող հղում) (2001)|fechaacceso=10 de octubre de 2019|sitioweb=es.unifrance.org|idioma=es}}
- ↑ https://es.unifrance.org/festivales-y-mercados/669/festival-de-cine-de-tampere/2002%7Ctítulo=Festival(չաշխատող հղում) de Cine de Tampere - 2002|fechaacceso=10 de octubre de 2019|sitioweb=es.unifrance.org|idioma=es}}