Ֆատիմա Գալաիրե ֆր.՝ Fatima Gallaire | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1944 |
Ծննդավայր | El Harrouch, Skikda Province, Ալժիր[1] |
Մահացել է | սեպտեմբերի 15, 2020[2][1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ալժիր |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Փարիզի համալսարան, Փարիզ 8 համալսարան և Ալժիրի համալսարան |
Մասնագիտություն | դրամատուրգ, վիպասան և գրող |
Կայք | gallaire.com/fatima/accueilsite.html |
Ֆատիմա Գալաիրե (անգլ.՝ Fatima Gallaire, օգոստոսի 7, 1944, El Harrouch, Skikda Province, Ալժիր[1] - սեպտեմբերի 15, 2020[2][1], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[1][3]), ֆրանս-ալժիրցի դրամատուրգ և կարճ պատմվածքների հեղինակ։ Ստեղծագործել է ֆրանսերեն։ Ծնվել է Ալժիրում։ Նա Ալժիրի համալսանում ստացել է ֆրանսերենի գրականության մասնագետի դիպլոմ և Փարիզի 8-րդ համալսարանի դիպլոմ` կինոյի մասնագիտությամբ։ Գրել է ավելի քան 20 պիես, որոնցից շատերը թարգմանվել և ներկայացվել են տարբեր լեզունրով, այդ թվում նաև` անգլերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն և ուզբեկերեն։ Դրանցից են «Դու հետ ես եկել» և «Կանանց տունը» պիեսները։ Նա ստացել է Ալրետի մրցանակ դրամայի համար 1990 թվականին և Ֆրանսիական ակադեմիայի մրցանակ 1994 թվականին։
Գալաիրեն ծնվել է Ֆատիմա Գոուրեգա անունով, 1944 թվականի օգոստոսի 7-ին, Էլ Հարուշում, Ալժիրի հյուսիս-արևելքում։ Ալժիրի համալսարանում ֆրանսիական գրականությունն ուսումնասիրելուց հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ նա ուսումնասիրել է կինո` մինչև 1970 թվականը[4]։
Ալժիրի կինեմատոգրաֆիայում չորս տարի աշխատելուց հետո[3] նա 1975 թվականին վերադառնում է Փարիզ, որտեղ կինոյի ուսումնասիրությունների դիպլոմ է ստանում Փարիզի 8 համալսարանում, Վինսենում, 1980 թվականին։ Հաջորդ տարի նա ամուսնանում է ֆրանսիացու հետ` վերցնելով նրա ընտանիքի ազգանունը հրապարակումների համար[5]։ 1981 թվականին նա ունեցել է երկվորյակներ` մեկ տղա և մեկ աղջիկ[6]։ 1985 թվականին նա սկսել է գրել թատրոնի համար. նրա Ah vous êtes venus... (հետագայում վերանվանվել է Արքայադուստրեր) պիեսը ներկայացվել է Էսայոն թատրոնում, Փարիզում, 1986 թվականի փետրվարին։ 1991 թվականին նա գրել է իր առաջին` Le Mendigot վեպը[7]։ Գալաիրեն մահացել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, Փարիզում, 76 տարեկան հասակում[4]։
1990 թվականին նա ստացել է Արլետի մրցանակ դրամայի ոլորտում իր ներդրման համար։ Նա նաև ստացել է Ֆրանսիական ակադեմիայի AMIC մրցանակը 1994 թվականին։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)