Ֆելիքս Կրես | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1966[1] |
Ծննդավայր | Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 14, 2022 (56 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Պարգևներ | |
Կայք | kres.mag.com.pl |
Ֆելիքս Վիկտոր Կրես (լեհ.՝ Feliks Wiktor Kres, հունիսի 1, 1966[1], Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն - հոկտեմբերի 14, 2022), իսկական անունը՝ Վիտոլդ Խմելեցկի (լեհ.՝ Witold Chmielecki[2], հունիսի 1, 1966[1], Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն - հոկտեմբերի 14, 2022), լեհ գրող, որ ստեղծագործել է ֆենտեզի ժանրում։
Վիտոլդ Խմելեցկին ծնվել է 1966 թվականի հունիսի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում։
Իր առաջին պատմվածքը՝ «Կախարդ» (լեհ.՝ Mag), Ֆելիքս Կրեսը գրել է 1983 թվականին «Ֆանտաստիկա» ամսագրի կազմակերպած մրցույթի համար։ Պատմվածքը մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հետագայում Ֆելիքս Կրեսը հրատարակել է 8 վիպակներ ու ավելի քան 10 պատմվածքներ։
Ֆելիքս Կրեսն առավել հայտնի է իր ֆանտաստիկ երկերի շարքով։ Դրանցից առաջինը «Շերերյան շարքն» է, որի գործողությունները տեղի են ունենում Շերեր մտացածին աշխարհում, որտեղ մարդկանցից բացի բնակվում են նաև կատուների ու գիշակեր թռչունների բանական ռասաներ։ «Piekło i szpada» («Դժոխք և սուսեր») շարքում նկարագրվում է XVII դարի այլընտրանքային Երկիրը, որտեղ մարդիկ պայքարում են դևերի ու այլ արարածների դեմ, ովքեր Սատանայից էլ շուտ են ստեղծվել։
Երկար տարիներ Ֆելիքս Կրեսը «Fenix», «Magia i Miecz», «Science Fiction» ամսագրերում տպագրում է հոդվածներ, որոնց նպատակն է օգնել երիտասարդ գրողներին։ Հեղինակել է սկսնակ գրողներին ուղղված խորհուրդների գիրք՝ «Կոտրված փետուրների սրահ» (լեհ.՝ Galeria złamanych piór)։
Ֆելիքս Կրեսը «Մութ տարածությունների թագավոր» վիպակի համար 1992 թվականին արժանացել է Յանուշ Զեյդելի անվան մրցանակի, որ ամենահեղինակավոր պարգևն է լեհական ֆանտաստիկայի բնագավառում։ Նրա ստացել է նաև «Շլյակֆ» (1993 և 2001) և «Սֆինքս» (2000) մրցանակներ, ինչպես նաև պարգևատրվել է «Ֆանտաստիկա» (1987) և «Վոյաջեր» (1991) ամսագրերի ընթերցողների մրցանակներով։
Ֆելիքս Կրեսի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, չեխերեն և իսպաներեն։
|