Ֆեների հունական ուղղափառ դպրոց

Ֆեների հունական ուղղափառ դպրոց
թուրքերեն՝ Özel Fener Rum Lisesi
հուն․՝ Μεγάλη του Γένους Σχολή
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմասնավոր դպրոց
Հիմնադրված է1454
ԵրկիրԹուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ
Կայքfenerrumlisesi.k12.tr և megalisxoli.gr
41.029°N 28.949°E
Դպրոցի ընդհանուր տեսքը Վոդինա պողոտայից, Ստամբուլ

Ֆեների հունական ուղղափառ դպրոց կամ Ֆեների հռոմեական ուղղափառ լիցեյ (թուրքերեն՝ Özel Fener Rum Lisesi), հայտնի է նաև հունական Ազգի մեծ դպրոց (հուն․՝ Μεγάλη του Γένους Σχολή, Megáli toú Genous Scholí) անվամբ, Ստամբուլի գործող ամենահին և ամենահեղինակավոր հունական ուղղափառ դպրոցը։ Դպրոցը, ինչպես Թուրքիայի ազգային մյուս փոքրամասնությունների դպրոցները, աշխարհիկ է։

Դպրոցը հիմնադրվել է 1454 թվականին Կոստանդնուպոլսի պատրիարք Գենադիոս Սկոլարիուսի կողմից, ով սալոնիկցի Մատեոս Կամարիոտիսին նշանակել է առաջին տնօրեն։ Դպրոց հիմնականում հաճախել են Օսմանյան կայսրության հույն հայտնի ազնվականների և ուղղափառ ընտանիքների երեխաները։ Դպրոցի շրջանավարտներ են եղել օսմանյան մի շարք նախարարներ, ինչպես նաև Վալախիայի և Մոլդովական իշխանության արքայազները, ովքեր նշանակվում էին օսմանյան սուլթանների կողմից։ Դպրոցի շրջանավարտ է եղել նաև Դիմիտրիե Կանտեմիրը։

Դպրոցի ներկայիս շենքը տեղակայված է Սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ, որը գտնվում է Ստամբուլի Ֆեներ թաղամասում (հունարեն Ֆանար)։ Այստեղ է տեղակայված նաև Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը։ Տեղաբնակների շրջանում տարածված է նաև «Կարմիր ամրոց» և «Կարմիր դպրոց» անվանումները։

Շենքի դիզայնավորումն իրականացրել է օսմանյան հույն ճարտարապետ Կոնստանտինոս Դիմադիսը։ Շենքի ներկայիս տարբերակը կառուցվել է 1881-1883 թվականներին և հանդիսանում է տարբեր ոճերի էկլեկտիկ խառնուրդ։ Շենքի կառուցման համար ծախսվել է 17,210 օսմանյան ոսկի, որը, ժամանակի համար, մեծ գումար էր։ Գումարը տրամադրել է Գիորգիոս Զարիֆիսը, ով հունական ծագմամբ հայտնի հույն բանկիր և ֆինանսիստ էր և հանդիսանում էր Ստամբուլի ռումական համայնքի անդամ[1]։ Բացի իր կրթական նշանակությունից՝ կառույցը համարվել է նաև Եվրոպայի ամենախոշոր հինգերորդ ամրոցը։ Պատճառն իր ամրոցանման տեսքն էր։ Շենքի խոշոր գմբեթը օգտագործվում է որպես աստղադիտարան՝ աստղագիտության դասերի համար։ Այնտեղ առկա է հին խոշոր հեռադիտակ։ Այսօր դպրոցը, որն իր մեծությամբ երկրորդն է Զոգրաֆեյոն դպրոցից հետո, ունի 6 թուրք ուսուցիչ, այն դեպքում, երբ մնացած 15-ը հույներ են[2]։ Դպրոցը, ինչպես ազգային մյուս փոքրամասնությունների դպրոցները, կրթական գործընթացը կազմակերպում է թուրքական ծրագրերով՝ այնտեղ հավելելով հունարեն, հույն գրականություն և կրոն առարկաները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Clogg (1998), fig. 15.
  2. «özel Fener Rum Lisesi Web Site» (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Clogg, Richard (1998). Storia della Grecia moderna (Italian) (2 ed.). Milan: Bompiani.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]