Ֆեռնանդո Մեցասոմա իտալ.՝ Ferdinando Mezzasoma | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1907 |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Մահացել է | ապրիլի 28, 1945 (37 տարեկան) |
Մահվան վայր | Դոնգո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Գիտական աստիճան | դափնեկիր[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Զբաղեցրած պաշտոններ | national councillor to the Chamber of Fasci and Corporations? |
Կուսակցություն | Հանրապետական ֆաշիստական կուսակցություն և Ազգային ֆաշիստական կուսակցություն |
Ferdinando Mezzasoma Վիքիպահեստում |
Ֆեռնանդո Մեցասոմա (իտալ.՝ Ferdinando Mezzasoma, օգոստոսի 3, 1907, Հռոմ, Իտալիա - ապրիլի 28, 1945, Դոնգո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի քաղաքական և պետական գործիչ, լեյտենանտ, լրագրող։
Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության կազմարվորման պահից անդամակցել է կուսակցությանը։ 1929-1932 թվականներին ծառայել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում։
1930 թվականին նշանակվել է ֆաշիստական «դպրոցի» փոխնախագահը։ 1932-1935 թվականներին եղել է Պերուջայի դաշնային տնօրինության խորհրդի անդամ։
1935-1937 թվականներին զբաղեցրել է երիտասարդական ֆաշիստական համալսարանի փոխնախագահի պաշտոնը։ 1937-1938 թվականներին ֆաշիստական կուսակցության տնօրինության անդամ է, իսկ 1939-1942 թվականներին՝ ֆաշիստական կուսակցության փոխնախագահ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, կռվել է Ֆրանսիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ 1942 թվականի մարտից մինչև 1943 թվականի հուլիսը եղել է Իտալիայի մշակույթի նախարարության մամուլո քարտուղար։
Եղել է Իտալիայի սոցիալական հանրապետության մշակույթի նախարար, միևնույն ժամանակ կապի նախարարության սպա։
1945 թվականի ապրիլին Շվեյցարիա փախչելու փորձի ժամանակ ձերբակալվել է իտալացի պարտիզանների կողմից և ապրիլի 28-ին գնդակահարվել Դոնգոյում։
Նրա մարմինը Բենիտո Մուսոլինիի, Կլարիս Պետաչչիի և այլ նախարարների մարմինների հետ գլխի վրա կախել են Միլանի Լորենցո հրապարակում[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Մեցասոմա» հոդվածին։ |
|