Ֆիլիպ Ռիքեր

Ֆիլիպ Ռիքեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1965(1965-01-19) (59 տարեկան)
ԾննդավայրՓենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունԵյլի համալսարան, Thunderbird School of Global Management? և Գրեյս Հոփեր քոլեջ
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններAssistant Secretary of State for European and Eurasian Affairs? և ԱՄՆ դեսպան Միացյալ Թագավորությունում
 Philip T. Reeker Վիքիպահեստում

Ֆիլիպ Թոմաս Ռիքեր (անգլ.՝ Philip Thomas Reeker, հունվարի 19, 1965(1965-01-19), Փենսիլվանիա, ԱՄՆ) ամերիկացի դիվանագետ և արտաքին գործերի նախարարության կադրային սպա, որը ներկայումս ծառայում է որպես կովկասյան բանակցությունների ավագ խորհրդական։ Ֆիլիպ Ռիքերը 2021-2022 թվականներին եղել է Միացյալ Թագավորությունում ԱՄՆ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարը, իսկ 2019-2021 թվականներին՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը։

2022 թվականի օգոստոսին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ[1]։

Վաղ տարիներ, կրթություն և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Ռիքերը ծնվել է Փենսիլվանիայում։ Մանկությունն անցել է ԱՄՆ մի շարք նահանգներում, ինչպես նաև Ավստրալիայում։ Նա բակալավրի կոչում է ստացել Եյլի համալսարանում 1986 թվականին և 1991 թվականին մագիստրոսի կոչում ստացել Թընդերբըրդ գլոբալ կառավարման դպրոցում (այժմ՝ Արիզոնայի պետական համալսարանի մի մասն է Ֆենիքսում)։ Ֆիլիպ Ռիքերը ամուսնացած է Սոլվեյգ Ջոնսոն Ռիքերի հետ, որը արտաքին ծառայության աշխատակից է։

Ֆիլիպ Ռիքերը՝ լինելով արտաքին ծառայության աշխատակից, 1993-1996 թվականներին աշխատել է որպես տեղեկատվության գծով պատասխանատուի օգնական Բուդապեշտում և 1997-1999 թվականներին, որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սկոպիեում։ Ռիքերը 2000-2003 թվականներին եղել է Հասարակայնության հետ կապերի բյուրոյի մամուլի քարտուղարի տեղակալը և քարտուղարի օգնականի տեղակալը։ 2003 թվականին նա ստացել է Էդուարդ Մարոույի մրցանակը գերազանց հանրային դիվանագիտական աշխատանքի համար, ինչպես նաև ճանապարհորդել է Ամերիկայի միացյալ նահանգներում որպես Պետության մամուլի խոսնակ, ելույթներ ունեցել և հարցազրույցներ տվել ԱՄՆ-ի 2003-2004 թվականների արտաքին քաղաքականության և դիվանագիտության վերաբերյալ։ Ֆիլիպ Ռիքերը եղել է դեսպան Քրիստոֆեր Ռ. Հիլի ներկայացուցիչ և Ռամբույեի գործընթացի (Կոսովոյի խաղաղ բանակցություններ) խոսնակը։ 2007 թվականի հունիսից մինչև 2008 թվականի հունիսը Ռիքերը ծառայել է ԱՄՆ-ի Իրաքում դեսպանությունում՝ որպես դեսպանի հասարակայնության հետ կապերի խորհրդական։ Նա 2004-2007 թվականներին Բուդապեշտում եղել է ամերիկյան ներկայացցության փոխդեսպանը, Բաղդադում 2007 թվականի հունիսի 7-ից՝ ծառայել է որպես ԱՄՆ դեսպանի հանրային կապերի գծով խորհրդական[2]։

Ռիքերը նախագահ Ջորջ Բուշի կողմից առաջադրվել է դառնալու Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպան, ինչը հաստատել է ԱՄՆ Սենատը։ Նա այդ պաշտոնում աշխատել է 2008-2011 թվականներին։ Այնուհետև Ռիքերը զբաղեցրել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնը։ 2011-2013 թվականներին կենտրոնացած է եղել Բալկանների, Կենտրոնական Եվրոպայի և Հոլոքոստի հարցերի լուծմանը։ 2014 թվականի սեպտեմբերի 5-ից նշանակվել է ԱՄՆ Գլխավոր հյուպատոս Միլանում[3]։ 2017 թվականի նոյեմբերին Ռիքերը ստանձնել է USEUCOM-ի քաղաքացիական պատգամավորի և POLAD-ի պարտականությունները։

Ֆիլիպ Ռիքերը 2019 թվականի մարտին դարձել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը, և վերահսկել է 50 երկրի հետ աշխատանքը[4]։ 2019 թվականի հոկտեմբերի 26-ին, Ռիքերը փակ դռների հետևում ցուցմունք է տվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի քանի հանձնաժողովների առջև՝ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի և Թրամփ-Ուկրաինա սկանդալի շուրջ։ Քննիչները հարցաքննել են «պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային»՝ արտաքին քաղաքականության ակնհայտ «ստվերային» նախաձեռնության մասին նրա տեղյակ լինելու մասով, ինչը նախատեսված էր ճնշելու Ուկրաինային նախագահ Թրամփի անձնական քաղաքական շահի համար[5][6]։ Ռիքերը հայտարարել է, որ չի իմացել «quid pro quo»-ի կամ Թրամփի վարչակազմի ենթադրյալ ջանքերի մասին՝ ճնշում գործադրելու Ուկրաինայի վրա[7]։ Ռիքերն ասել է, որ ինքը ներգրավված է եղել իբր կեղծ մեղադրանքների հիման վրա պաշտոնանկ արված Ուկրաինայում նախկին դեսպան Մարի Յովանովիչի օգտին ներքին հայտարարություն տարածելուն[4][8]։

2021 թվականի հուլիսի 15-ին Ռիքերը հայտարարվեց ԱՄՆ. Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար[9]։ Որպես Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար՝ Ռիքերը մասնակցել է սեպտեմբերի 11-ի հոբելյանական միջոցառմանը Վինձոր ամրոցում[10]։

2022 թվականի օգոստոսի 24-ից նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է և Միացյալ Նահանգների կողմից գլխավոր բանակցողը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արմենիա, Sputnik (20220825T0914+0400). «ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ամերիկացի համանախագահ ունի». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. The White House, George W Bush archives, "Phillip T Reeker," accessed Oct 26, 2019 [1]
  3. «U.S. Consul General | Milan, Italy - Consulate General of the United States». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 «U.S. Diplomat: State Department Nixed Plan To Support Former Ambassador To Ukraine». NPR.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. The New York Times, "Official Who Defended Ukraine Envoy Is Testifying in Impeachment Inquiry" October 26, 2019 [2]
  6. Andrews, Andrew Duehren and Natalie. «More Ukraine Witnesses Set to Testify in Impeachment Probe This Week». WSJ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. Kylie Atwood and Jeremy Herb. «State Department official testifies he didn't know about push for Ukraine investigations». CNN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. Salama, Vivian. «State Department's Philip Reeker Testifies Top Officials Blocked Show of Support for Ousted Ambassador». WSJ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. «Appointment of Ambassador Philip Reeker as Chargé d'Affaires at Embassy London». United States Department of State (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 15. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  10. Wright, Katie; Jackson, Marie (2021 թ․ սեպտեմբերի 11). «9/11 anniversary: Queen tells Biden the victims are in her prayers». BBC News. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. «New Senior Advisor for Caucasus Negotiations». United States Department of State (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.