Գյուղ | ||
---|---|---|
Ֆիոլետովո | ||
Ֆիոլետովոյի տեսարան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու մարզ | |
Համայնք | Ֆիոլետովո (համայնք) | Ֆիոլետովո համայնք[1] | |
Հիմնադրված է | 1820 թ. | |
Մակերես | 25.03 կմ² | |
ԲԾՄ | 1670 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1325[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | մոլոկաններ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | fioletovo.am | |
| ||
Ֆիոլետովո, գյուղ Հայաստանի Լոռու մարզում[1]։ Հանդիսանում է համանուն համայնքի միակ բնակավայրն ու վարչական կենտրոնը[1]։
Հիմնադրման ժամանակ բնակավայրի անունը եղել է Նիկիտինսկոյե։ 1936 թվականին վերանվանվել է Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Իվան Ֆիոլետովի անունով։
Ֆիոլետովո գյուղը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 25 կմ դեպի հարավ-արևելք և գտնվում է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։
Ձմեռները խիստ են՝ հունվարին 3°С միջին ջերմաստիճանով։ Ամառները զով են, օգոստոսին միջին ջերմաստիճանը՝ 15°С։ Տարեկան տեղումների քանակը՝ 700 մմ։
Ֆիոլետովո գյուղի տարածքում հայտնաբերվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ[3]։ Համաձայն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի՝ 2004 թվականի դրությամբ բնակավայրի տարածքում հաշվառվել են 2 միավոր հուշարձանախումբ, որոնք ընդգրկում են 17 միավոր հուշարձան[3]։ 1-ին հուշարձանախմբի մեջ են մտնում գյուղի արևելյան եզրին, Դիլիջան տանող ճանապարհից աջ կողմում, երկաթուղու մոտ գտնվող և մ․թ․ա․ 4-ից 3-րդ հազարամյակով թվագրվող ամրոց-բնակատեղին և բլրի գագաթին գտնվող և նույն դարաշրջանով թվագրվող շինությունը[3]։ 2-րդ հուշարձանախմբի մեջ են մտնում գյուղից 1 կմ արևելք, Դիլիջան տանող ճանապարհից 300 մ ձախ գտնվող և 4-ից 19-րդ դարերով թվագրվող «Շավրուղ» անունով հայտնի գյուղատեղին, 4-ից 19-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը բազմաթիվ խաչքարերով, բլրի բարձրադիր վայրում գտնվող և 4-ից 6-րդ դարերով թվագրվող Սուրբ Սահակ եկեղեցին, բազմաթիվ խաչքարեր[3]։
Բնակիչները ամբողջությամբ ռուս մոլոկաններ են, որոնք Ցարական Ռուսաստանի գերիշխանության ժամանակ բնակություն են հաստատել Լոռիում։
Ֆիոլետովոյի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 709 | 601 | 1061 | 1070 | 1040 | 1259 | 1258 | 1393 | 1519 | 1325[2] |
Բնակչությունը հիմնականում զբաղվում է բանջարաբուծությամբ և անասնապահությամբ[5]։
Ֆիոլետովո համայնքի ավագանին բաղկացած է 5 անդամներից։ Քանի որ բնակչությունը մեծ չէ, բնակչությունը ընտրում է ավագանու անդամներին, այլ ոչ թե կուսակցություններին։ Ֆիոլետովո համայնքի ավագանին ընտրում է համայնքի ղեկավարին։ Համայնքի ղեկավարը Ալեքսեյ Չիչյովն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիոլետովո» հոդվածին։ |
|
|
|