Ֆոնյոդ

Բնակավայր
Ֆոնյոդ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՀամայնքFonyód District?[1]
Մակերես5355±0 հեկտար
Բնակչություն5065 մարդ (հունվարի 1, 2024)[2]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ85[1]
Փոստային դասիչ8640
Պաշտոնական կայքfonyod.hu
Ֆոնյոդ (Հունգարիա)##
Ֆոնյոդ (Հունգարիա)

Ֆոնյոդ (հունգ.՝ Fonyód, գերմ.՝ Fonjod), առողջարանային քաղաք Հունգարիայի արևմտյան մասում՝ Բալատոն լճի հարավային ափին։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 4.773[3]:

Պատմական փաստաթղթերում բնակավայրը («Ֆունդոլի գյուղ» անվանումով) առաջին անգամ հիշատակվել է 1082 թվականին Հունգարիայի արքա Լադիսլավ Սուրբի նամակներից մեկում։ 1232 թվականին գյուղը ներառվել է Թիհանի աբբայությանը պատկանող բնակավայրերի ու հողամասերի ցանկում։ 14-րդ դարի քարտեզներում Ֆոնյոդը ցույց է տրված որպես ամրոց ունեցող կղզի՝ ընդարձակված Բալատոնի շրջագծում։ 1575 թվականին թուրքերը գրավել ու ավերել են ամրոցն ու գյուղը, որը մինչև 19-րդ դարը մնացել է անբնակ։

Բալատոն լճի շուրջբոլորը երկաթուղու անցկացումը նպաստել է գյուղի արագ զարգացմանը; 1900-ական թվականների սկզբից Ֆենյոդը վերածվել է առողջարանային բնակավայրի, որը 1910-ական թվականներին արդեն տարեկան հյուրընկալում էր հազարից ավել այցելու։ 1989 թվականին նրան քաղաքի կարգավիճակ է շնորհվել։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հռչակվել է իր հանքային ջրով, որը շշալցվում և Fonyódi անվանումով վաճառքի է հանվում խորվաթական «Ագրոկոր» ընկերության «Յանա» մասնաճյուղի կողմից[4][5]։

Ֆոնյոդում գործում են նաև էլեկտրոնիկա թողարկող ձեռնարկություններ, որոնք պատկանում են ավստրիական cms electronics և իտալական Datalogic S.p.A. ընկերություններին[6]։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոնյոդը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.ksh.hu/apps/hntr.telepules?p_lang=HU&p_id=14632
  2. Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.)KSH, 2024.
  3. Fonyód, KSH
  4. «Magyar Nemzet - July 13, 2004». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. Fonyódi
  6. Datalogic
  7. «Testvérvárosok». fonyod.hu (հունգարերեն). Fonyód. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fonyód – Településarculati Kézikönyv 2017. Hrsg. von der Stadtverwaltung, Fonyód 2017.
  • István Varga: Fonyód Anno... – Képek a régi Fonyódról. Veszprém 2007.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնյոդ» հոդվածին։