Ֆրանսուա Պոմպոն ֆր.՝ François Pompon | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Սոլյե[4] |
Մահացել է | մայիսի 6, 1933[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց[7] և Դիժոնի Դեկորատիվ արվեստների դպրոց[7] |
Ազդվել է | Օգյուստ Ռոդեն |
Երկեր | Ֆրանսուա Պոմպոնի Բևեռային արջերը |
Մասնագիտություն | քանդակագործ, մեդալագործ և արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
François Pompon Վիքիպահեստում |
Ֆրանսուա Պոմպոն (ֆր.՝ Francois Pompon, մայիսի 9, 1855[1][2][3][…], Սոլյե[4] - մայիսի 6, 1933[1][2][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի քանդակագործ, անիմալիստ։
Ֆրանսուա Պոմպոնը ծնվել է կարմրափայտագործ վարպետի ընտանիքում։ 15 տարեկանում սկսել է զբաղվել մարմարի փորագրությամբ։
1870-ական թվականներին ընդունվել է Դիժոնի Դեկորատիվ արվեստների ազգային դպրոց, որտեղ սովորել է անիմալիստիկա։
Փարիզ տեղափոխվելուց հետո աշխատել է որպես Օգյուստ Ռոդենի օգնական։
Ֆրանսուա Պոմպոնը հանրաճանաչ է դարձել 65 տարեկանում, երբ ստեղծել է յուրաոճ սպիտակ արջին պատկերող քանդակը, որն առանձնահատուկ ուշադրության է արժանացել 1922 թվականին՝ Ֆրանսաիայում բացված «Աշնանային սալոն» փառատոնում։
Սպիտակ արջի վիթխարի քանդակը ստեղծվել է Դիժոնում՝ Դարսի այգում։ Բնօրինակը, որը հայտնի է նաև որպես «Հանգիստ սպիտակ արջ», գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում[8]։
Ֆրանսուա Պոմպոնի անիմալիստական գործերը հարում են սինթետիզմի և ար-դեկոյի ուղղություններին։ Որպես փորձառու ոճաբան՝ Պոմպոնը տիրապետում էր վիմագրային կառուցվածքները բացահայտելու ունակությանը և կարողանում էր աշխատել մեծածավալ երկրաչափական պատկերների հետ, ընդ որում՝ կարողանում էր խուսափել սեփական բառապաշարով օբյեկտները մանրամասնելուց և մեկնաբանելուց, ինչով նրա սինթետիզմը տարբերվում էր իր ժամանակի մյուս անիմալիստ-քանդակագործների առավել մանրակրկիտ նատուրալիզմից։ Պոմպոնի քանդակները XX դարի երկրորդ կեսի ֆրանսիական անիմալիստական մշակույթի առավել վառ և նրբաճաշակ մեկնաբանության օրինակ են։
Պոմպոնին մեծ հռչակ են բերել նրա երկու աշխատանքները․ «Բադ» (1911) ստեղծագործությունը և «Սպիտակ արջ» (1922) քանդակը, որի վրա Պոմպոնն աշխատել է մինչև իր կյանքի վերջը։ 1929 թվականին «արջը» տեղ է գտել Լյուքսեմբուրգի թանգարանում, այնուհետև՝ Օրսե թանգարանում։ Պոմպոնի ոճի ձևավորման գործում մեծ դեր է խաղացել նրա անդամակցությունը քանդակագործների «Bande à Schnegg» խմբին, որոնց ոճի հիմքում Օգյուստ Ռոդենի արվեստն էր։ «Bande à Schnegg»-ի անդամները մերժում էին ռոմանտիզմը։
Ֆրանսուա Պոմպոնի քանդակներ կրկնօրինակ հուշանվերները վաճառվում են Եվրոպայի խանութնորում։ Ֆրանսուա Պոմպոնը ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է մնացել իր ոճին[9][10].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Պոմպոն» հոդվածին։ |
|