Ֆրանցիսկո Տոլեդո Francisco Benjamin López Toledo | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 17, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | սեպտեմբերի 5, 2019[4][2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ազգություն | Zapotec? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, գծանկարիչ, գծանկարիչ, բնապահպան և վիզուալ արտիստ |
Թեմաներ | գրատպություն[5], գեղանկարչություն[5], նկարչական արվեստ[5], արձան[5] և խեցեգործություն[5] |
Պարգևներ | |
Զավակներ | Նատալիա Տոլեդո, Laureana Toledo?[7] և Dr Lakra?[7] |
![]() |
Ֆրանցիսկո Բենջամին Լոպես Տոլեդո (իսպ.՝ Francisco Benjamin López Toledo, հուլիսի 17, 1940[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - սեպտեմբերի 5, 2019[4][2], Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի նկարիչ, քանդակագործ, գրաֆիկ։
Սովորել է Օախակայի գեղարվեստի դպրոցում և Մեխիկոյի գեղարվեստի ազգային ինստիտուտի կիրառական արվեստի կենտրոնում, որտեղ ուսանել է գրաֆիկա Գիլերմո Սիլվա Սանտամարիայի հետ։
Տոլեդոն մասնակցել է Օախակայի գրաֆիկական արվեստի ինստիտուտի (IAGO) ստեղծման գործընթացին[8], ինչպես նաև Օախակայի ժամանակակից արվեստի թանգարանի (MACO) ֆինանսավորմանը, կույրերի համար գրադարանի ստեղծանը, լուսանկարչական կենտրոնի և Էդուարդո Մատա երաժշտական գրադարանի ստեղծմանը։
Տոլեդոն աշխատում է տարբեր ժանրերում՝ կավագործություն, քանդակագործություն, մանածագործություն, գրաֆիկա, գեղանկարչություն։
Ցուցահանդեսներ է ունեցել Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Էկվադորում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և այլուր։
Տոլեդոյի ծնողները եղել են սապոտեկներ[9]։ Ունի երեք զավակներ՝ գրող Նատալիա Տոլեդոն և արվեստագետներ Լաուրեանա Տոլեդոն և Դ-ր Լակրան (Jeronimo Lopez Ramirez)[10]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկո Տոլեդո» հոդվածին։ |
|