![]() նորվ.՝ Frithjof Andersen | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 5, 1893[1] |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Մահվան ամսաթիվ | հուլիսի 24, 1975[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Ակումբ | Fagforeningens IL |
Ֆրիտյոֆ Անդերսեն (նորվ.՝ Frithjof Andersen, ապրիլի 5, 1893[1], Քրիստիանիա, Նորվեգիա - հուլիսի 24, 1975[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Հանդիսանում է առաջին նորվեգացի օլիմպիական մեդալակիրը հունահռոմեական սպրոտաձևում[2][3]։
1920 թվականի Անտվերպենի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ մրցագորգ է դուրս եկել 67,5 կգ քաշայինների մրցումներում։ Համաձայն մրցաշարի կանոնների՝ մենամարտը տևում է երկու մրցափուլով, յուրաքանչյուրը 10 րոպե տևողությամբ, և եթե այդ ընթացքում մարզիկներից ոչ մեկը պարտեր չի կատարել մրցակցի նկատմամբ, ապա նշանակվում է 20 րոպե տևողությամբ լրացուցիչ մրցափուլ։ Լրացուցիչ մրցափուլից հետո կամ դրա ընթացքում հաղթանակը տրվում է մարզիկին մրցավարների որոշումով։ Առանձին դեպքերում հաղթողին որոշելու համար հնարավոր է նշանակել ևս մեկ մրցափուլ 10 րոպե տևողությամբ։ Սակայն մրցաշարի առաջին օրվանից հետո մրցավարները եզրակացության եկան, որ այդ դեպքում չեն կարողանա հասցնել ավարտել մրցաշարը[4]։
Ֆրիտյոֆ Անդերսենը այդ մրցաշարում նմանատիպ մրցակցային կանոնների պայմաններում արժանացավ օլիմպիական բրոնզե մեդալի՝ մենամարտելով ապագա փոխչեմպիոն Տավե Տամինովին։
Ֆրիտյոֆ Անդերսենը մահացել է 1975 թվականի հուլիսի 24-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։
|