100 Գրանդ (սկզբում կոչվել է $100,000 շոկոլադե սալիկ, իսկ այնուհետև՝ 1970-ականներից մինչև 1980-ականների կեսերը՝ $100,000 սալիկ[1]), Ferrero ընկերության կողմից արտադրվող կոնֆետն։
Կոնֆետը ստեղծվել է 1964 թվականին Նեստլե ընկերության կողմից[2]։ Այն կշռում է 1.5 ունցիա (43 գրամ) և պարունակում է շոկոլադ, կարամել և փխրուն բրինձ։ Կոնֆետը պարունակում է 201 կալորիա. այն ունի խոլեսթերինի և նատրիումի ցածր պարունակություն, սակայն հարուստ է հագեցած ճարպերով և շաքարով[3]։ Դրա առաջին կարգախոսն էր «Այնքան համեղ է, որ գրեթե անօրինական է»։ Ներկայիս կարգախոսն է «Ահա թե ինչ է հարստությունը»։
1990-ականների կեսերին Բոստոնի WAAF-FM ռադիոկայանի հաղորդավարներ Օփին և Էնթոնին մի քանի շաբաթ շարունակ գովազդում էին 100 Գրանդի խաղարկություն, մինչև վերջապես հաղթողին բացահայտեցին, որ մրցանակը $100,000-ի փոխարեն 100 Գրանդ սալիկն էր[4]։
«Սայնֆիլդ» սերիալի «Ավտոսրահը» սերիայում Ջորջը բողոքում է մենեջերին, որ մեխանիկը գողացել է իր Թվիքսը, ինչի մասին վկայում են նրա դեմքի վրայի թխվածքաբլիթի փշրանքները։ Մենեջերը հարցնում է՝ արդյոք դա կարող էր լինել $100,000 սալիկը, որին Ջորջը պատասխանում է «ոչ», քանի որ այն պարունակում է միայն բրինձ և կարամել։ Այս զրույցից հետո ավտոսրահի մեկ այլ աշխատակից միջամտում է՝ տեղեկացնելով Ջորջին, որ $100,000 սալիկի անվանումը փոխվել է 100 Գրանդի։
2005 թվականի մայիսին Կենտուկիի մի բնակչուհի դատի է տվել մեկ այլ ռադիոկայանի՝ Լեքսինգթոնի (Կենտուկի) WLTO-FM-ին, նմանատիպ կատակի համար, որտեղ ռադիոհաղորդավար Դիջեյ Սլիքը բաժանել էր այս կոնֆետներից մեկը, ստիպելով (ինչպես պնդում է կինը) ունկնդիրներին հավատալ, թե հաղորդավարը բաժանում է $100,000[5]։
Կատակերգուները նույնպես նմանատիպ կերպով են օգտագործել կոնֆետի անվանումը։ «Օֆիսը» սերիալի «Բիզնես դպրոց» սերիայում Մայքլ Սքոթը փորձում է կոնֆետն օգտագործել որպես մոտիվացնող գործիք։ Նա ասում է. «Եվ եթե դուք բավականաչափ վաճառեք դրանցից, կվաստակեք «հարյուր հազար»», և ցուցադրում է 100 Գրանդ սալիկը։ Երբ նա նետում է կոնֆետը շփոթված հանդիսատեսի մեջ, նրանք ցրվում են և թույլ են տալիս, որ բատոնը հարվածի ուսանողներից մեկի գլխին։ «The Colbert Report»-ում 100 Գրանդ սալիկի պատկերը մաս էր կազմում «Colbert Platinum» կոչվող կրկնվող հատվածի ներածությանը, որը ներկայացվում էր որպես կատակերգական լուրեր և խորհուրդներ չափազանց հարուստների համար։ 2011 թվականի մարտի 24-ի թողարկման ժամանակ Քոլբերը հարցազրույց է վարել Արտաքին հարաբերությունների խորհրդի Գլոբալ առողջապահության ավագ գիտաշխատող Լորի Գարեթի հետ սննդամթերքի գների աճի մասին և կատակել է. «Կոնֆետների գները բարձրացել են, ես տեսա մեկը, որն արժեր 100 հազար»։
100 Գրանդը արտադրվել է Նեստլե ընկերության կողմից մինչև 2018 թվականը։ Այդ տարվա հունվարին Նեստլեն վաճառեց իր ամերիկյան հրուշակեղենի բիզնեսը Ferrero ընկերությանը[6][7], թույլատրելով նրանց մեկ տարի օգտագործել Նեստլե անվանումը[8]։ Սկզբում Ferrero-ն Նեստլեի կոնֆետները միավորեց Ferrara հրուշակեղենի ընկերության հետ[9], սակայն այժմ դրանք արտադրվում են Ferrero ապրանքանիշի ներքո։