100 քայլ մինչ ավագ դպրոց

100 քայլ մինչ ավագ դպրոց
Ժանրսիթքոմ
ՍտեղծողScott Fellows?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Իզաբելա Մոներ
ԵրաժշտությունGuy Moon?
Նկարահանման վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ25
Էկրաններին էնոյեմբերի 11, 2014[1]-ից փետրվարի 27, 2016
ՀեռուստաալիքNickelodeon
Պաշտոնական կայքէջ

100 քայլ մինչ ավագ դպրոց (անգլ.՝ 100 Things to Do Before High School), ամերիկյան Nickelodeon ալիքի հեռուստասերիալ։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2014 թվականի նոյեմբերի 11-ին։

Երեք լավագույն ընկերներ մանկուց կազմում են 100 քայլից բաղկացած ցուցակ, որը պետք է հաղթահարել նախքան ավագ դպրոց փոխադրվելը։ Երկու տարվա ընթացքում նրանք իրականացնում են այդ քայլերը, նախապես ստանալով դպրոցի հոգեբանի օգնությունը, հաղթահարելով վերելքներ և անկումներ միջին դասարաններում սովորելիս։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համար Անվանում Թողարկման ամսաթիվ Արտադրման կոդը Հեռուստադիտողները ԱՄՆ-ում,մլն
1 Նախնական սերիա 11 նոյեմբեր 2014 101/102 2.25
2 Ստեղծել գարաժային խումբ 30 մայիս 2015 105 1.22
3 Վազել արջերի հետ 6 հունիս 2015 106 0.96
4 Ամբողջ օրը ասել «այո» 13 հունիս 2015 104 1.13
5 Դառնալ մկրտման փերի 20 հունիս 2015 107 1.41
6 Ամբողջ գիշեր չքնել 27 հունիս 2015 108 2.00
7 Հոգ տանել ալյուրոտ երեխայի մասին 11 հուլիս 2015 109 1.17
8 Փոխել ոճը և տեսնել ինչ կստացվի 18 հուլիս 2015 110 1.23
9 Գտնել սեփական գերուժը 25 հուլիս 2015 103 1.30
10 Գանձերի որս 19 սեպտեմբեր 2015 111 1.46
11 Նոր ընկեր ձեռք բերել 26 սեպտեմբեր 2015 112 1.41
12 Դառնալ խելառ գիտնական 3 հոկտեմբեր 2015 113 1.28
13 Դպրոցական ակումբում հայտնվել 10 հոկտեմբեր 2015 115 1.20
14 Ամենալավ Հելոուինը անցկացնել 24 հոկտեմբեր 2015 125 1.37
15 Ուրախանալ, երբ հիվանդ ես 7 նոյեմբեր 2015 117 1.29
16 Նստել ուրիշ սեղանի մոտ 14 նոյեմբեր 2015 116 1.01
17 Երկրի վրայի վերջին բազայում գոյատևել վիրուսի հարձակմանը 21 նոյեմբեր 2015 121 1.29
18 Մասնակցել ընտրություններին 9 հունվար 2016 119 1.23
19 Միշտ(կամ ոչ) ասել ճշմարտությունը 16 հունվար 2016 124 1.29
20 Դառնալ միլիոնատեր 23 հունվար 2016 122 1.32
21 Հետք թողնել դպրոցի պատմության մեջ 30 հունվար 2016 118 1.57
22 Հանդիպել կուռքի հետ 6 փետրվար 2016 123 1.46
23 Կատարելապես ինչ-որ բանի տիրապետել 13 փետրվար 2016 120 1.06
24 Դասին ձեռք բարձրացնել 20 փետրվար 2016 126 1.36
25 Կոտել սեփական սիրտը 27 փետրվար 2016 114 1.17

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը ստեղծել է Սքոթ Ֆելոուզը, որը նաև հանդիսանում է «Նեդի՝ դպրոցական գոյատևման գաղտնազերծված ղեկավարությունը» և «Առաջ դեպի հաջողություն» հեուստասերիալների ստեղծողը։ Նախնական էպիզոդը՝ «Special» նկարահանվել է 2014 թվականի մարտին։ Դրանից հետո Nickelodeon-ը հուլիսին պատվիրեց 26 էպիզոդ։ 1 եթերաշրջանը նկարահանվել է 2014 թվականի վերջին Լոս Անջելեսում։ 2015 թվականի մայիսին առաջին եթերաշրջանի նկարահանումները ավարտվեցին։

2016 թվականի սեպտեմբերի 11-ին Լիզա Արչը իր թվիթթերում հայտարարեց, որ սերիալը չեղարկվել է։

Սերիալը հեռարձակվել է Կանադայում YTV ալիքով 2015 թվականի հոկտեմբերի 8-ից, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Nickelodeon ալիքով 2015 թվականի օգոստոսի 29-ից, Ռուսաստանում 2015 թվականի սեպտեմբերի 27-ից, իսկ Մեծ Բրիտանիայում 2015 թվականի սեպտեմբերի 28-ից սկսած։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Hollywood Reporter-ի դիտորդի կարծիքով, սերիալը տառապում է նմանատիպ ցուցադրություններին բնորոշ սյուժետային գծերի նմանությունով, այն դժվար թե հետաքրքրի բարձր տարիքի հանդիսատեսին, բայց միջին դպրոցի աշակերտների համար կարող է դառնալ «քաղցր պատառիկ»[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. Amy Amatangelo (6/4/2015). «'100 Things to Do Before High School': TV Review» (անգլերեն). Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]