1943 թվականի նմուշի 120-միլիմետրանոց գնդային ականանետ (ՊՄ-43) (ռուս.՝ ПМ-43), 120 միլիմետր տրամաչափի խորհրդային ականանետ։ Հարթափող կոշտ համակարգ է, որի լիցքավորումը կատարվել է փողաբերանի հատվածքից։ Տվյալ տիպի զենքերի ամենահաջող տարբերակներից մեկն է[1]։
Ականանետը 1938 թվականի նմուշի 120-միլիմետրանոց գնդային ականանետի ձևափոխված տարբերակն է, որի արդիականացումը կատարել է կոնստրուկտորների կոլեկտիվը սերիական գործարանի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Կոտովի գլխավորությամբ 1943 թվականին։
Ականանետի կառուցվածքի տեխնոլոգիականության բարձրացումը նպաստել է արտադրության ծավալների բարձրացմանը, ինչի արդյունքում արդեն 1943 թվականին 120-միլիմետրանոց ականանետերի հաստիքային քանակը Կարմիր բանակի հրաձգային դիվիզիաներում 18-ից հասել է 21-ի[2]։
Մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը ակտիվորեն օգտագործվել է 1938 և 1941 թվականների նմուշի 120-միլիմետրանոց ականանետների հետ միասին։
Զենքը պատճենել է Չինաստանը որպես Type 53 ականանետ[3]։ Ավելի դիմացկուն, բայց ավելի ծանր տարբերակ է Type 55-ը, որը մշակել է Norinco-ն[4]։ Եգիպտոսը նույնպես ստեղծել է իր արդիականացված տարբերակը՝ Helwan Model UK 2[5]։
Փողի կառուցվածքը պարզեցվել է, ինչը թույլ է տվել կոտրված զարկանը փոխել առանց ականանետը քանդելու, ինչը ոչ միայն հարմար է, այլ նաև կարևոր է մարտական իրավիճակում։ Դրանից բացի, ականանետին ավելացվել են զույգ հարվածամեղմիչներ զսպանակի ավելի երկար ընթացով ու տատանվող նշանոցով։ Տատանվող նշանոցի ավելացումը պարզեցրել է հորիզոնական դիրք տալու մեխանիզմը։ Ինչպես նաև բարձրացել են ականանետի շահագործման ու մարտական բնութագրերը։
Ենթադրաբար միայն հետպատերազմյան ժամանակաշրջանում փողաբերանի հատվածում տեղադրվել է ապահովիչ կրկնակի լիցքավորման դեմ։
Լեհաստան – 1943 թվականի մայիսին[48] 120-միլիմետրանոց ականանետներ է ստացել Լեհաստանի Տ. Կոստյուշկոյի անվան 1-ին հետիոտնային դիվիզիոնի 120-մմ ականանետային 1-ին լեհական առանձին դիվիզիոնը[49], ավելի ուշ՝ լեհական այլ զորամասեր։