12 of His Biggest Hits (Նրա 12 ամենամեծ հիթերը, հայտնի նաև Էդդի Կոկրանի հիշողության ալբոմ), ամերիկացի երգիչ Էդդի Կոկրանի երկրորդ ալբոմը, որը բաղկացած է այն երգերից, որոնք թողարկվել են Singin to my Baby ալբոմում։ Կոկրանի մահից հետո (1960 թվականին ապրիլի 17) ալբոմը վերաձևակերպվել է հենց այդ տարվա մայիսին, Էդդի Կոկրանի հիշողություն անվանումով։
Չնայած անվանմանը, Կոկրանի միակ հիթը գտնվում է ««Summertime Blues»» հավաքածում, 1958 թվականին դուրս է եկել սինգլը և գրավել 8-րդ տեղը ամերիկական հիթ- շքերթում։ Մնացած երգերը կամ ընդհանրապես չէին ընկնում հիթ-շքերթում, կամ էլ գրավում էին շատ ցծր տեղեր, իսկ մի քանիսը վերցված էին առաջին ալբոմից և ինչ որ որոշումով չէին կարող լինել հիթ։ Այնուամենայնիվ, ալբոմում ներկայացվում էին Կորկանի այնպիսի հայտնի երգեր, ինչպիսին էին «C’mon Everybody», «Somethin’ Else» և «Three Steps to Heaven», նախկինում բացառապես հրապարակվել էին սինգլներում։Ալբոմը լույս տեսավ մոնոֆոնական ձայների ներքո և, ինչպես նաև Կոկրանի երկարատև ձայնագրությունները, չնկան ամերիկական հիթ-շքերթ։
- Էդդի Կոկրան - կիթառ, հավայան կիթառ, բաս-կիթառ, պերկուսիա, վոկալ
- Մայք Հենդերսոն, Մայք Դիզի - Սաքսաֆոն
- Պերրի Բոտկին, Սոննի Կյորթիս - ռիթմ-կիթառ
- Ռեյ Ջոնսոն, Ջիմ Սթեյվերս - ֆորտեպիանո
- Կոննի Սմիթ - կոնտրաբաս, բաս-կիթառ
- Դեյվ Շրայվեր - բաս-կիթառ
- Էրլ Պալմեր, Ջին Ռիջիո, Ջերրի Ալիսոն - թմբուկներ
- Ջերրի Քեյփհարթ, Շարոն Շիլի - պերկուսիա
- The Johnny Mann Chorus - վոկալ