1917 թվականի 194 մմ-անոց մեծ հզորությամբ Ֆիյու հրանոթ | |
---|---|
![]() | |
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | դաշտային հրանոթ և ինքնագնաց հրետանի |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Ստեղծող | Լուի Ֆիլու |
Արտադրող | Schneider et Cie |
Փամփուշտի տեսակ | 194 մմ բարձրությամբ պայթուցիկ[1] |
1917 թվականի 194 մմ-անոց մեծ հզորությամբ Ֆիյու հրանոթ (ֆր.՝ Canon de 194 mle 1917 Grand Puissance Filloux (GPF)), առաջին ֆրանսիական ինքնագնաց թրթուրավոր հրանոթ։ Նախագծված է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին, դա նորարարական զենք էր բազմաթիվ ժամանակակից ֆունկցիաներով (գործառույթներով)[2]։
Ինքնագնաց հրետանային տեղադրումը նախագծվել է Կրյոզոյում գտնվող Շնեդերի գործարանում (Schneider's Le Creusot): Սկզբնապես պլանավորվել է այն զինել 155 մմ-անոց հրանոթով, բայց արդյունքում ընտրվել է 194 մմ-անոց տրամաչափ գործիքը։ Որոշ նմուշներ զինված են եղել 1914/15 թվականների 280-մմ Շնեդերայի հրասանդի մոդիֆիկացիոն պաշարումով, այս վարկածը հայտնի է «Թրթուրավոր М280» (M 280 sur chenilles) անվամբ։ Երկու գործիքներն էլ օգտագործել են նույն ամրաշրջանակը և օժտված էին Panhard SUK4 M2 շարժիչով՝ 120 ձիաուժ հզորությամբ (89 կ/Վտ)։ Տրամաչափի հրանոթը կարող էր կրակել րոպեում 2 արկ արագությամբ 22,5 կմ հեռավորության վրա, արկը կշռում էր 44,9 կգ։ Տրանսպորտա-լիցքավորման մեքենան հետևելով ինքնագնացությանը՝ ունեցել է 60 կրակոց։
Համեմատած բրիտանական САУ Gun Carrier|Gun Carrier Mark I, Canon de 194 GPF թրթուրավորի հետ՝ ավելի ղեկավարելի էր՝ այն ղեկավարում էր միայն մեկ մարդ, կային հիդրավլիկ արգելակներ, իսկ գործիքները ունեին հետահարման կարգավորիչ մեխանիզմներ և օդաճնշական ռեկուպերակտորներ։ (վերաստացիչ գործիքներ)
Առաջին համաշխարհային պատերազմից հետո բոլոր М280 ամրաշրջանակները վերասարքավորված էին 194 մմ-անոց հրանոթի տակ։ Մոտավորապես 50 САУ դեռևս օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որոշները կիրառվել են ֆրանսիական ռազմագործողությունների ժամանակ։ Մնացած կարգավորված մեքենաները ընդունվեցին Վերմախտ և նշանակված էին որպես գերմանական 19.4 cm Kanone 485 (f) auf Selbstfahrlafette հաշվացուցակ։ Նրանցից մոտավորապես երեքը օգտագործվել են գերմանացիների կողմից՝ 1942 թվականին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ծառայելով 84-րդ հրետանային գնդում[2]։
Միակ պահպանված նմուշը կարելի է գտնել Ֆորտ Սիլում՝ ԱՄՆ-ի հրետանային թանգարանում։