1in.am Առաջին լրատվական | |
---|---|
![]() | |
1in.am(հայ.) | |
Տեսակ | կայք |
Լեզու | հայերեն |
Սեփականատեր | Արման Բաբաջանյան[1] |
Բացված | սեպտեմբերի 27, 2010[2] |
Ընթացիկ կարգավիճակ | ակտիվ |
Եկամուտ | $129[1]~328[3]/օր |
Առաջին լրատվականը կամ ավելի պարզ՝ 1in.am-ը հայկական կայք է, որի հոսթինգը Նյու Յորքում է[4]։ Առցանց (օնլայն) օրաթերթ է, որը պարունակում է տեղական և միջազգային նորություններ ու տեղեկատվություն, ունի ենթաբաժիններ Հայաստանի, Կովկասի, աշխարհի, մամուլի, բիզնեսի և սպորտի համար (վերջին երկուսը միայն հայերեն լեզվով)։ 1in.am-ը հասանելի է երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն։ 2014 թ. փետրվարի դրությամբ այն 18-րդ տեղում է հաճախելիության առումով Հայաստանում[5], և օրական ունենում է 54 000 այցելու[4]։